Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահը և աշխատակիցները հանդիպեցին Վիրահայոց թեմի առաջնորդի հետ |
2014 թվականի հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի և նրա ղեկավարած գործակալության աշխատակազմի անդամների հետ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գոհունակություն հայտնեց նրանց այցելության կապակցությամբ: Առաջնորդը շնորհավորեց հյուրերին տոնական օրվա՝ Սվետիցխովլոբա տոնի կապակցությամբ և մաղթեց աստվածահաճո և արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվեց երկու հիմնական հարց.առաջինը առնչված էր Վրաստանում գործող ավանդական կրոնական համայնքների ֆինանսավորման խնդրի հետ, իսկ երկրորդը վերաբերում էր խորհրդային տարիներին Վիրահայոց թեմից բռնագրավված եկեղեցիների պահպանության և Թեմին վերադարձնելու հարցին: Թեմի առաջնորդը իր պատրաստակամությո Իր հերթին Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեն Թեմակալ առաջնորդին հայտնեց, որ բարձրացված հարցերը մշտապես գտնվում են գործակալության ուշադրության կենտրոնում և արվում է ամեն ինչ Վրաստանում պատմա-մշակութայի
|