1

fb you od

Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը հանդիպում ունեցավ Վիրահայոց Թեմի առաջնորդի հետ PDF Տպել Էլ.փոստ

IMGP0008 

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին, Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Թոմաս Պերնիցկին այցելեց Վիրահայոց Թեմի առաջնորդի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայր: Այցի նախաձեռնությունը բարձրացվել էր Չեխիայի դեսպանի կողմից: Բարձրաստիճան հյուրին իր նստավայրում ընդունեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմի առաջնորդը ողջունեց բարձրաստիճան հյուրին և կարևորեց Հայաստանի և Վրաստանի կապը եվրոպական արժեքների հետ, դրանում առանձնահատուկ գնահատելով դիվանագետների դերը:

Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վրաստանում գործող հայկական եկեղեցիները, դպրոցները, թատրոնը, մշակութային կենտրոնները և գոհունակություն հայտնեց, որ Վրաստանում ընձեռված են հնարավորություններ հայկական կրթությունը, մշակույթը և հոգևոր կյանքը պահպանելու և զարգացնելու համար: Թեև կան չլուծված խնդիրներ՝ կապված խորհրդային տարիներին Թեմից բռնագրավված եկեղեցիների վերադարձման հետ, այդուհանդերձ Վրաստանի հայ համայնքը շարունակում է դրսևորել իր քաղաքացիական և ազգային կյանքը:

Դեսպան Պերնեցկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց օգտակար լինել Հայոց Եկեղեցուն՝ Վրաստանում իր առաքելությունը կատարելու շրջանակներում:

Դեսպանի հետ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Չեխիայում խորհրդային տարիներին բռնագրավված գույքի վերադարձի (ռեստիտուցիայի) փորձին, որը կարող է օգտակար լինել Վրաստանում կրոնական համայնքներին գույքը ետ վերադարձնելու առնչությամբ:

Հյուրն իր աղոթքը բարձրացրեց նաև Սուրբ Էջմիածին եկեղեցում և շրջայց կատարեց «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում:

Հանդիպմանը ներկա էին Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Գևորգ սարկավագ Անտոնյանը և Լևոն Իսախանյանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)