1

fb you od

Արմեն Ռոնովի «Ձմեռվա խնձորը» ֆիլմի շնորհանդեսը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

film

2014 թվականի նոյեմբերի 23-ին «Կիրակնօրյա կինոսրահ» շարքից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ճանաչված կինոռեժիսոր և անիմատոր Արմեն Ռոնովի «Ձմեռվա խնձորը» կինոնկարի շնորհանդեսը:

Նախքան ֆիլմի ցուցադրումը, շնորհանդեսին ներկա գտնվող ֆիլմի ռեժիսորը շնորհակալություն հայտնեց իր ֆիլմը թբիլիսահայ հանդիսատեսին ներկայացնելու հնարավորության համար: Նա նշեց, որ իր նկարահանած գործերի շարքում առավելապես կարևորում է Խաչաատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հիման վրա ստեղծված «Ձմեռվա խնձորը» ֆիլմը, որը ներկայացվել է Կաննի փառատոնին և այն հանդիսանում է կինեմատոգրաֆիայում նոր ժանրի՝ անիմացիայի, վավերագրական-ռեալիտի և գեղարվեստական բեմադրության միասնության արտահայտություն:

Ֆիլմի դիտումից հետո կայացավ երկխոսություն-քննարկում հանդիսատեսի և կինոռեժիսորի միջև: Արժևորվեց ֆիլմի գաղափարական հենքը՝ հայ ժողովրդի կերպարը, որին հալածում են ամեն կողմից, սակայն նա շարունակում է ապրել, կառուցել, կերտել և բազմանալ, չնայած նրա մանուկը՝ դեռևս քնի մեջ է, բայց կգա այն օրը, երբ մանուկը կարթնանա: Հայ ժողովուրդը դա ձմեռվա խնձորն է, քանզի հավերժ է այն ազգը, որը կարողանում է ավերված եկեղեցիների հիմքի վրա նորը կառուցել ու վերստին հնչեցնել իր շարականները, աղոթք ասել իր հոգևոր տներում:

Չնայած հանդիսատեսի կողմից հնչեցին որոշ դիտողություններ, սակայն ընդգծվեց ֆիլմի գաղափարական հագեցվածությունն ու նկարահանումների բարձր մակարդակը:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնեց ռեժիսորին շնորհանդեսին ներկա գտնվելու նպատակով հատուկ Թբիլիսի ժամանելու, հայ կինեմատոգրաֆիայի զարգացմանը և հայ ժողովրդին իր արվեստով ծառայելու համար և փոխանցեց թբիլիսահայ գեղանկարչության դպրոցին նվիրված «Հակոբ Հովնաթանյանից մինչև Գայանե Խաչատրյան» նկարների ալբոմը:

IMGP0018 IMGP0035 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)