1

fb you od

Մոմավառություն՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

momavarutiun 

Ընթացիկ տարվա հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, կատարվեց հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսեկան Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների:

Եկեղեցու պատին դրվեցին Սերյոժա Ավետիսյանի լուսանկարը և մանկական խաղալիքներ: Եկեղեցու սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, հոգեհանգստյան պաշտոնից հետո դիմեց արտասվող ժողովրդին և կոչ արեց մխիթարվել Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակով և վիշտը հաղթահարել աղոթքով:

Մահվան ճիրաններում յոթ օր գտնվող փոքրիկ Սերյոժայի մահը կրկին փոթորկել էր վիրահայության հոգիները, ովքեր սփոփանք գտան երեխայի և Ավետիսյան ընտանիքի բոլոր անդամների հիշատակին մեկական մոմ վառելով: Հավատացյալները աղոթք բարձրացրին առ Աստված՝ նման ոճրագործություններից փրկելու և զոհվածների հոգու խաղաղության համար:

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին հոգեհանգստյան պաշտոն և մոմավառություն կատարվեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի եկեղեցիներում: Մոմեր վառվեցին նաև քաղաք Բաթումիում ՀՀ հյուպատոսության շենքի մոտ:

W8LF0096 10444401 685763691540446 2036679647914406454 n 10928991 685763681540447 9073572716701942084 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)