1

fb you od

Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին PDF Տպել Էլ.փոստ

H.Tumanyan 

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ամեն տարվա նման, այս անգամ էլ  թբիլիսահայությունն իր   այցելությամբ   հայ գրողծների և հասարակական գործիչների Խոջիվանքի  պանթեոն, որտեղ  ամփոփված  է  Մեծ Լոռեցու  աճյունը, իր սիրո և հարգանքի  տուրքը  մատուցեց   ժողովրդական մեծ բանաստեղծին ու իր խոնարհումը  բերեց նրա հիշատակի առջև:  Մեծն Թումանյանի տապանաքարի  մոտ,  Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և  հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Հավարտ արարողության դիմելով  ներկաներին,  Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի  խոսքեր  ուղղեց թբիլիսահայ մտավորականին  ազգի  մեծերի հիշատակը  պահելու  համար: Թեմակալ առաջնորդն իր խոսքում  արժևորեց նաև  Թբիլիսիի քաղաքապետարանի խնամատարությունը  և  ՀՀ Սփյուռքի  նախարարության  հոգատարությունը  Խոջիվանքի Մեծաց մեծերի պանթեոնի նկատմամբ:
Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանն, անդրադարձ կատարելով  10 տարի առաջ երջանկահիշատակ  Լևոն Անանյանի՝   Հովհաննես Թումանյանի  ծննդյան օրը գիրք  նվիրելու նախաձեռնությանը,  նշեց, որ  ավանդական դարձած այս գործողությանը հավատարիմ,  ինքը վերստին ներկաներին  նվիրում է գրքեր   իր հրատարակած և անձնական գրադարանից:
«Վրաստան» թերթի խմբագիր  Վան Բայբուրթյանը ափսոսանքով  նշեց, որ  երիտասարդությունը  կտրվել է  գրքից և  հեռացել ընթերցանությունից,  կոչ անելով    սիրել  գիրքը,  ակտիվորեն  ընդգրկվել գիրք  նվիրելու  գեղեցիկ  գործողությանը  և այն դարձնել  համընդհանուր:
 Հովհաննես Թումանյանի  չափածոյից  գեղեցիկ  ծաղկաքաղով և մայրենի  լեզվին նվիրված  բանաստեղծությունների  արտասանությամբ  հանդես  եկան  «Հայարտուն» կենտրոնի ասմունքի  խմբակի սաները ուսուցիչ՝ Սամվել Էլբակյանի  գլխավորությամբ: Թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչների, «Հայարտուն» կենտրոնի  ստեղծագործական  խմբերի սաների  ու  նրանց ուսուցիչների  կողմից  ծաղիկներ խոնարհվեցին  հայոց մեծերի տապանաքարերին:

DSC01756 DSC01760 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)