Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին |
Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ամեն տարվա նման, այս անգամ էլ թբիլիսահայությունն իր այցելությամբ հայ գրողծների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ամփոփված է Մեծ Լոռեցու աճյունը, իր սիրո և հարգանքի տուրքը մատուցեց ժողովրդական մեծ բանաստեղծին ու իր խոնարհումը բերեց նրա հիշատակի առջև: Մեծն Թումանյանի տապանաքարի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հավարտ արարողության դիմելով ներկաներին, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի խոսքեր ուղղեց թբիլիսահայ մտավորականին ազգի մեծերի հիշատակը պահելու համար: Թեմակալ առաջնորդն իր խոսքում արժևորեց նաև Թբիլիսիի քաղաքապետարանի խնամատարությունը և ՀՀ Սփյուռքի նախարարության հոգատարությունը Խոջիվանքի Մեծաց մեծերի պանթեոնի նկատմամբ: |