Վրաստանի հանձնախմբի արտագնա նիստը Ջավախքում |
2015 թվականի մարտի 27-ին, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի արտագնա հերթական նիստը, որը գումարվեց Սամցխե Ջավախքի Ախալքալաքի շրջանային վարչության շենքում: Թբիլիսիից ժամանած հանձնախմբի անդամներին Ախալքալաքում միացան տեղի, Նինոծմինդայի, Ծալկայի անդամները, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սամվել Պետրոսյանը և Հենզել Մկոյանը, ինչպես նաև շրջանային ժողովների և վարչությունների նախագահները: Հանձնախմբի անդամներին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում դիմավորեց Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն վարդապետ Սալբիյանը և ապա Սուրբ տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի: Մինչև նիստի աշխատանքն սկսելը, հանձնախումբը Վիրահայոց թեմի առաջնորդի և Սամցխե Ջավախքի առաջնորդական փոխանորդի հետ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կատարեցին հոգեհանգստյան կարգ տեղի Սուրբ Խաչ եկեղեցում: Արտագնա նիստը բացեց հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը խոսեց կատարված աշխատանքների մասին և մանրամասն ներկայացրեց հետագա գործունեության ծրագրերը: Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանձնախմբի անդամներին տեղեկացրեցին իրենց կողմից կատարված աշխատանքների մասին : Հանձնախմբի անդամները հորդորեցին պատգամավորներին շարունակել աշխատանքը Վրաստանի իշխանությունների հետ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային իշխանությունները ժողովականներին ներկայացրեցին շրջաններում նախատեսվող միջոցառումները: Հանձնախմբի նախագահը տեղեկացրեց նվիրատուների միջոցներով տպագրված լուսանկարների և պատրաստած դրոշներ մասին և դրանք փոխանցեց շրջաններին, որպեսզի ըստ անհրաժեշտության տեղերում կազմակերպվի Ցեղասպանության ոճրագործությունը ներկայացնող նկարների ցուցադրություն: Նիստի ընթացքում հանձնախմբի անդամ Լևոն Չիդիլյանը մեկնաբաեց Հայոց Ցեղասպանության դրվագները պատկերող լուսանկարները և բացատրեց դրանց ցուցադրության կարգը: Նիստին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Նիստի ընթացքում վերստին կարևորվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական միջոցառումների առանցքային գաղափարաբանությո Տպավորիչ էր իրենց պատրաստած անմոռուկի նշաններով Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաների՝ ժողովականներին Ցեղասպանությունը դատապարտող մանկական պահանջով թերթիկներ բաժանելը: Նիստից հետո ներկաները այցելեցին Ախալքալաքի երիտասարդական կենտրոն: Շենքի մոտ հյուրերին դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպություն Բարձր գնահատելով երիտասարդական կենտրոնի հայրենանվեր գործունեությունը
|