ՀՀ կառավարության նվերը Բաթումիի հայությանը |
2015 թվականի մարտ ամսին, ՀՀ կառավարության՝ ՀՀ Սփյուռքի նախարարության միջոցով Վիրահայոց թեմին նվիրաբերած նյութական միջոցներով, Բաթումի քաղաքում ձեռք բերվեց շենք՝ կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն հիմնելու նպատակով: Կառավարական ծրագիրն իրականացնելու համար Վրաստան ժամանեցին ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական պարոն Ստեփան Պետրոսյանը և հարակից երկրների համայնքների հետ տարվող աշխատանքների վարչության պետ պարոն Տարոն Շագոյանը: Բարձրաստիճան հյուրերը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ, այցելեցին Աջարիայի ինքնավարության մայրաքաղաք Բաթումի , որտեղ տեղի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի և ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի աջակցությամբ կատարվեց համապատասխան գույքի ձեռքբերում: Բաթումիի հայության համար, որտեղ 1885 թվականին կառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցում գործում են շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ, երգչախումբ, ձեռք բերված շենք-շինությունը նոր հնարավորությունն Թեմի առաջնորդի, հյուրերի և տեղի ծխական խորհրդի համաձայնությամբ որոշվեց կենտրոնը կոչել ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի անունով: Վազգեն Սրբազանը ուրախաբեր այս առիթով Աջարիայի հայ հավատացյալների և համայնքի անունից իր երախտագիտություն Առաջնորդարանն արդեն դիմել է Վրաստանի Ջինիշյանի հիշատակի հիմնադրամին՝ խնդրելով օժանդակել կենտրոնի վերանորոգության աշխատանքներին: Աջարիայի հոգևոր հովվությունը և հյուպատոսություն
|