1

fb you od

Ավագ ուրբաթ՝ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

avag urbat 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով, 2015 թվականի ապրիլի 3-ին, Ավագ ուրբաթ օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշվեց Քրիստոսի չարչարանքների և խաչելության ու թաղման արարողակարգը:

Եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո, ծաղիկներից և մշտադալար ծառերի ճյուղերից պատրաստվեց Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը: Երեկոյան ժամերգությունից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ու հավատացյալների մասնակցությամբ թափորը, ի հիշատակ Քրիստոսի թաղման, խորհրդանշական գերեզմանը եկեղեցուց դուրս բերեց: Հոգևորականները, հավաքվելով գերեզմանի մոտ, երգեցին Խաչի Քո Քրիստոս օրհներգը, այնուհետև բոլորը համբուրեցին գերեզմանի վրա դրված խաչն ու Ավետարանը։

Թեմակալ առաջնորդը քարոզի խոսք ասաց օրվա խորհրդի մասին, հավատացյալների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ մարդիկ սովորաբար վախենում են մահից, սակայն Քրիստոսի մահով և հարությամբ արդեն մահը մեզ համար սարսափելի չէ, որովհետև Հիսուսով ունենք հարության հույսը: Այդ իսկ պատճառով ծաղկահյուս այս գերեզմանը ոչ թե մահ, այլ կյանք, հավիտենություն ու երանություն է ավետում։Սրբազան Հայրը կարևորելով վիրահայ հավատացյալի սիրահոժար նվիրվածությունը Ավագ Շաբաթվա եկեղեցական արարողություններին, նշեց, որ դա հայ մարդու հավատարմությունն է իր հավատքին, իր լեզվին, հայրենիքին և հորդորեց միշտ և ամենուրեք ապրել քրիստոնեական սիրո և մայր Հայաստանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և այն երկրին նվիրվածության մեջ , որտեղ իրենք ապրում են:

Նույն արարողությունները կատարվեցին նաև Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)