1

fb you od

Վիրահայոց թեմում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը PDF Տպել Էլ.փոստ

surb zatik 

2015 թվականի ապրիլի 5-ին, Սուրբ Զատիկը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլի շրջանում, Բաթումիում նշվեց հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ, և Հայ Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան:

Օրը առանձնապես տոնական էր Թբիլիսիում:

Հավատացյալներով լեփ-լեցուն էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը և մերձակա տարածքը: Հայոց հինավուրց Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ, Զատիկի կապակցությամբ, և օրվա խորհրդի մասին քարոզում հիշատակեց Փրկչի հարության նման Ցեղասպանության ջարդից հարություն առած, հայրենազրկված ու աշխարհով մեկ սփռված հայությանը, ով կրկին կերտելով իր պատմությունը՝ կառուցում է իր տաճարները, պահպանում հայոց լեզուն, գրոց բարբառը և ամենուրեք հնչեցնում է իր շարականները:

Սրբազան Հայրը շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Վրաստանի քրիստոնյա ժողովրդին՝ ով այսօր նշում է Ծաղկազարդի տոնը:

Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում:

IMGP0081 IMGP0124 11059448 807616092654106 1955856207218716752 n 

11072615 434372580045733 4082330067982111853 o

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)