1

fb you od

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի պատվիրակությունը մասնակցեց ՀԲԸՄ ընդհանուր ժողովին PDF Տպել Էլ.փոստ

agbu-88 

Ընթացիկ տարվա ապրիլի 1-3-ը, Երևանում կայացավ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 88-րդ ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում էին 150-ից ավելի պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից: Ժողովում Վրաստանը ներկայացնում էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի պատվիրակությունը՝ տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովան, Վրաստանի երիտասարդ դիվանագետների ակումբի ղեկավար Գիորգի Թումասյանը, թարգմանչուհի Մարինա Սարգսյանը, բաժնի ակտիվիստներ Ռևիկ Կարապետյանը և Սերգեյ Նաջարովը:

ՀԲԸՄ ընդհանուր Ժողովին իրենց ներկայությունն էին բերել Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀԲՄԸ նախագահ Բերճ Սեդրակյանը, TUMO կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, հայ մեծ բարերար Ռուբեն Վարդանյանը:

Թիվ 88 ընդհանուր Ժողովի շրջանակներում պատվիրակությունների անդամները այցելեցին UWC Dilijan-College դպրոց-պանսիոնատը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, ստեղծագործական տեխնոլոգիաների TUMO կենտրոնը և այլուր:

Ժողովում կայացան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնցից էին «Մարդկային պոտենցիալը Հայաստանում և Սփյուռքում», «Հայոց Սփյուռք», «Հայոց պետականության կառուցման մարտահրավերները», «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում» և այլն: Քննարկումների ժամանակ իրենց կարծիքներն էին արտահայտում արվեստի, կրթության և բիզնեսի ներկայացուցիչները:

Ժողովի մասնակիցները ուշադրությամբ ունկնդրեցին Վիրահայոց թեմի պատվիրակության անդամների ելույթներն ու առաջադրած հարցերը, որոնք վերաբերում էին անցյալ դարաշրջանում Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիում հայ համայնքի դիրքերին, հայ մտավոր կյանքի զարգացման և ազգի առաջընթացի գործում Ներսիսյանի դպրոցի դերակատարությանը, Սփյուռքում հայ մարդու անհատականության և ազգային արժեքների պահպանությանը, ազգային դպրոցի զարգացմանը:

Պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին:

1796804 937764339581280 5318167861311846155 o 11079636 417498385080202 4327490879389822186 n IMG 0108 

IMG 0048