Դասական երաժշտության համերգ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին |
«Հիշում եմ և պահանջում» այս խորագիրն էր կրում սույն թվականի ապրիլի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած դասական երաժշտության համերգը, որը նախաձեռնել էր երիտասարդ երաժիշտ, խմբավար Հովհաննես Համբարձումյանը: Համերգին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի Մակար Եկմալյանի անվան երգչախումբը և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիու անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Համերգը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրում ընդգրկված էին Պիացոլայի, Բեթհովենի, Կաչինինի, Բախ-Գունոյի ստեղծագործությունները՝ համեմված մեծն Կոմիտասի գործերով:
Հովհաննես Համբարձումյանը Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է: Դեռևս երկու տարի առաջ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո նա հնչեցրեց սեփական ստեղծագործությու Հավարտ միջոցառման Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը համերգն անվանեց կայացած, բարձր գնահատեց Մակար Ակմալյան երգչախմբի ելույթը, իսկ ուսանողների փայլուն ելույթները դարձան նահատակների հիշատակի ոգեկոչում: Որոշվեց ավելի ընդարձակ ծրագրով համերգ տալ Թբիլիսիի կոնսերվատորիայի դահլիճում:
|