Դպրոցական վերջին զանգ կամ ինքնուրույն կյանքի մեկնարկ |
2015 թվականի մայիսի 30-ին, Թբիլիսիի թիվ 104 հանրային հայոց դպրոցում, 2014-15 ուսումնական տարվա շրջանավարտների հրաժեշտի հանդես էր: Դպրոցական դահլիճը ի վիճակի չէր տեղավորելու տոնահանդեսին ներկա գտնվելու ցանկություն ունեցող բոլոր այցելուներին: Շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ շնորհավորելու էին եկել Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և ուրիշներ: Դահլիճում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները, ովքեր փոխարինելու էին դպրոցի 12-րդդասարանցիներին: Իրենց ուսուցիչներ Օքսանա Շարոյանի, Օքսանա Օսիպովայի և տնօրեն Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ, հայկական գեղեցիկ տարազով զուգված ապագա առաջինդասարանցին Շրջանավարտները իրենց երգով, պարով, ասմունքով ստեղծեցին տոնական տրամադրություն, իրենց երախտագիտություն Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը, շնորհավորելով բոլոր շրջանավարտներին մեծ կյանք ոտք դնելու կապակցությամբ, բարեմաղթեց նրանց կյանքի կանաչ ճանապարհ և բոլոր երազանքների իրականացում: Կրթօջախի ղեկավարը առանձնահատուկ ուրախությամբ և հպարտությամբ բարձրաձայնեց այն մասին, որ դպրոցի այս տարվա շրջանավարտ Ժաննա Միկիրտումյանը բոլոր 12 տարիների ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության և ավարտական քննությունը գերազանց հանձնելու համար արժանացել է Վրաստանի կրթության և գիտության ոսկե մեդալին: Թիվ 104 հանրային հայոց դպրոցի 2014-2015 ուսումնական տարվա 12 շրջանավարտներին նոր՝ 2015-2016 ուսումնական տարում կփոխարինեն 25 առաջինդասարանցին
|