1

fb you od

Ինչո՞ւ է ինքնասպանությունը համարվում մեղք PDF Տպել Էլ.փոստ
Հոդվածներ

virap 

Ինչո՞ւ է ինքնասպանությունը համարվում մեղքhtmlimage-թերթի լրագրողի հարցերին պատասխանում է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

 Ինքնասպանությունը ոչ թե մեղք է, այլ մարդու կյանքում ամենածանր մեղքն է: Այսպես թե այնպես, մարդը մեղքեր գործում է, որքան էլ փորձի զգույշ ապրել:

Քրիստոս ասում է. «Բոլոր մեղքերը կներվեն, բացի Սուրբ հոգու դեմ հայհոյանքից»: Սրանով մենք հասկանում ենք, որ Տերը զղջում է պահանջում մեզանից: Եթե այս տեսանկյունից նայենք՝ մարդը կարող է ձերբազատվել մեղքից զղջման և ապաշխարության միջոցով: Եթե մարդը նույնիսկ մարդ սպանի և գիտակցի իր գործած ոճիրը և զղջա, ապա նրան անպայման ներում կլինի, իսկ ինքնասպանության միջոցով և պատճառով մահը մարդուն այլևս զղջալու և ապաշխարելու ժամանակ չի տալիս և մարդն իր այդ քայլով դուրս է գալիս Տիրոջ Սուրբ Պատվիրանի դեմ՝ երբ ասում է – մի սպանիր: Եթե սպանությունը կարևոր մեղք չլիներ, ապա այն տասնաբանյա պատվիրաններից մեկը չէր լինի:

Վերջապես, ինքնասպանը սպանություն է գործում առանց զղջման հնարավորության: Աստված է մարդուն կյանք տալիս և Աստված էլ այն պահանջում է, քանի որ միայն Աստված իշխանություն ունի հոգին պահանջելու: 

Կարո՞ղ եք անվանել ինքնասպանության պատճառները: 

Ինքնասպանությունը որպես մեղք հատուկ պատճառներ չունի: Պատճառները կարող են լինել բազմազան: Ինքնասպանության փորձ կատարած անձինք , ովքեր չեն հաջողել իրենց այդ ցանկությունն իրականացնել, խոստովանում են, որ հիմնականում ունեցել են չլուծվող խնդիրներ, որոնք իրենց համար անհնարին էին կամ անլուծելի, և փորձել են փրկության կամ դժվարությունից ազատվելու միակ միջոցը գտնել ինքնասպանության ճանապարհով: Շատ դեպքերում ինքնասպանություն գործելու զգացում լինում է նաև հոգեկան խանգարումներ ունեցողների մոտ, աղանդավորական թելադրանքների արդյունքում, նաև մերժված սիրո հետևանքով և այլն:

Սրանից մենք ենթադրում ենք, որ ինչ կատարվում է, այն ունենում է անձնական բնույթի դրդապատճառ: 

Դուք ինքնասպանությունը կանխելու ի՞նչ ուղիներ եք տեսնում:

Շատ կարևոր է լինել առողջ քրիստոնյա, քանի որ քրիստոնեությունը կյանքի և ապրելու, սիրելու և ներելու, օգնելու և ողորմություն անելու կրոն է: Քրիստոս իր ներկայությամբ առավել ևս կյանք տվեց մեզ ապրելու: Կարծում եմ, որ ինքնասպանություն գործելուց առաջ, անձը պետք է դիմի հոգևորականի, քանի որ միայն հոգևորականը կարող է համընդհանուր ներկայացնել դրա վտանգը և մեղքի աստիճանը:

Ցավոք, ոչ մի ինքնասպան, ոճիր գործելուց առաջ, չի խոսում և չի դիմում օգնության: Իհարկե, եղել են դեպքեր, երբ արտահայտվել են և աղոթքի և խորհուրդների միջոցով այդ սարսափելի քայլը կանխվել է:

Այսինքն՝ մարդու մեջ խոսքն է կարևոր, որ նրա մտքի մեջ բան փոխվի և կանխվի: Եվ իմ կարծիքով, դա կարող է միայն հոգևորականը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)