1

fb you od

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի «Թբիլիսի թայմս» թերթին տված հարցազրույցի տեքստը PDF Տպել Էլ.փոստ
Հոդվածներ

IMGP0308

  • Գիտենք, որ Վարագա Սուրբ խաչի տոնը միայն Հայոց Եկեղեցին է նշում: Պատմեք, խնդրեմ, այս տոնի բովանդակության և նշանակության մասին: Ինչո՞ւ այն ստացավ հայկական ազգային տոնի տեսք:
Ընթերցել...
 
Միմյանց ճանաչենք, հանդուրժենք, ընդունենք PDF Տպել Էլ.փոստ
Հոդվածներ

5405IMG 

Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի խոսքը 2016թ. հուլիս 25-ին, Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալության կողմից կազմակերպված «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» խորագրով կոնֆերանսին

Ազատ կամքը մարդուն տրված պարգև է Արարչի կողմից: Աշխարհը բազմազան է. ավանդական պատմական կրոնների կողքին՝ հրեություն, քրիստոնեություն, իսլամ, կան նաև այլ կրոնական կառույցներ-հարանվանություններ: Ինչպես պատմության ընթացքում շատ անգամ մարդկությունը ալեկոծվել է պատերազմներով, ցեղասպանություններով, տեղահանություններով, այսօր դարձյալ ալեկոծված է աշխարհը, պատերազմի կրակի մեջ են Միջին Արևելքում ապրող ժողովուրդները, մարդկանց մեկ խումբը մյուսին սպանում-ոչնչացնում է Աստծո անունով՝ հանուն կրոնի, ավերում է աղոթատներ և համամարդկային արժեք ու նշանակության մշակութային կոթողներ, բայց այդ չարագործները աղերս չունեն Աստծո հետ: Դժբախտաբար, մարդկությունը հազարամյակների ընթացքում չսովորեց հանուն Աստծո և հանուն կրոնի հարգել, հանդուրժել և սիրել իր նմանին:

Ընթերցել...
 
Հավերժի ճամփորդ Սուրբ Էջմիածին PDF Տպել Էլ.փոստ
Հոդվածներ

Old Etchmiadzin 

(Մի էջ հնդկահայ նվիրակության պատմությունից)

Հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում կարևոր դեր է վերապահվել Մայր Աթոռի նվիրակներին: Այս հանգամանքը իր հերթին պայմանավորված էր Սուրբ Էջմիածնի համայն հայության կյանքում ունեցած բացառիկ ազգապահպան դերով, որպես խորհրդանիշը հայ ժողովրդի ազգային հոգևոր միասնության: Հոգևոր այդ միասնությունը արտահայտվել է Սուրբ Էջմիածնից աշխարհասփյուռ հայությանը յոթ տարին մեկ առաքվող Սրբալույս Մյուռոնով, որը որպես դրոշմի խորհրդի կա-տարման կնիք, միաժամանակ ընկալվել է որպես հայության ազգային դրոշմ ու կը-նիք: Սրբալույս մյուռոնով կնքված ամեն մի հայ անտեսանելի մի ճառագայթով կապվել է Սուրբ Էջմիածին ու Հայոց աշխարհին: Ինչպես գրում է մեր եկեղեցու քսաներորդ դարասկզբի ամենապայծառ դեմքերից Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը. «Մյուռոնն է հանդիսանում ամենասերտ և ամենից ամուր հոգևոր զոդը ի սփյուռս աշխարհի տարածված բոլոր հայերի համար: Սրբալույս Մյուռոն, որ աստվածային զորությամբ մաքրում է մեր մեղսամած մարմինները և ճանապարհ բանում մեր հոգու առաջ դեպ երկնային լուսո հավիտենական կայանները»:1

Ընթերցել...
 
Սեռականություն և ամուսնություն PDF Տպել Էլ.փոստ
Հոդվածներ

13221318Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց»-Ծննդ. 1.26-27:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ավանդական ընտանիքը և ընտանիքի ինստիտուտը ընդհանուր առմամբ վտանգված է:

Աստծու պատկերը ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ է, այն արտացոլված է տղամարդու և կնոջ միջև աստվածային միությամբ, որը կատարելապես արտահայտում է Աստծո արարչական զորությունը, Իր կենսատու, Իր անձնազոհ և առաքինի բնությամբ:Եվ դա հնարավոր է միայն հետերոսեքսուալ միությամբ:

Երբ Աստված ստեղծեց Ադամին զուգընկեր, Նա ստեղծեց Եվային,և ոչ թե մեկ այլ Ադամի: Սա նշանակում է, որ տղամարդու և կնոջ կատարյալ միությունը պահանջում է որոշակի տարբերություններ, ինչպես նաև որոշակի հիասքանչ նմանություններ, որի պատճառով Ադամը կարող էր բացականչել. «Ահա, սա ոսկրն է իմ ոսկրերից և մարմինը իմ մարմնից»:

Տղամարդու և կնոջ ինտիմ կապը բնական միություն է երկուսի միջև (զգացմունքային և ֆիզիկական), այնպես որ այն համապատասխանում է մեր մարմինների կառուցվածքին և դա որդեծնության բնական ճանապարհն է:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 Հաջորդ > Վերջ >>

Page 3 of 3