1

fb you od

Վիրահայոց թեմի ներկայացուցիչները մասնակցեցին «Իլիաոբա» տոնին PDF Տպել Էլ.փոստ

6843454 

2015 թվականի նոյեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ և տեսուչ, հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և նրան ուղեկցող անձինք, մասնակցեցին Ղվարելիում Իլիա Ճավճավաձեի ծննդյան 178-րդ տարեդարձին նվիրված «Իլիան և կրոնական հանդուրժողականությունը» ցուցահանդեսի բացմանը , որը կազմակերպել էին Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալությունը և Ղվարելիում Իլիա Ճավճավաձեի պետական տուն-թանգարանը:

Հանդիսությանը ներկա Վրաց Ուղղափառ, Հայ Առաքելական եկեղեցիների, հրեական և մուսուլմանական կրոնական համայնքների ներկայացուցիչները դիտեցին ցուցահանդեսի ցուցանմուշները, իրազեկվեցին Իլիա Ճավճավաձեի տաղանդավոր գրողի և ազգային գործչի մեծ մարդասերի գործունեությանը , որի համար Վրաց Ուղղափառ Եկեղեցին նրան դասել է Սրբերի շարքը:

Կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեն և Նեկրեսիի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Սերգի Չեկուրիշվիլին իրենց ելույթներում կարևորեցին Վրաստանում դարերի ընթացքում ձևավորված հանդուրժողական մթնոլորտը և այն մեծ դերը, որն այս առումով կատարել է Իլիա Ճավճավաձեն :

Ողջունելով ցուցահանդեսը և շնորհակալություն հայտնելով հրավերի համար, Հայր Խորենը իր հիացմունքը հայտնեց Վրաստանում առկա բազմազանության և հանդուրժողական մթնոլորտի համար: Հոգեշնորհ Հայր Սուրբը մեջ բերեց 12-րդ դարի Աստվածաբան և Ամենայն Հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու խոսքը. «Միություն՝ կարևոր հարցերում, ազատություն՝ երկրորդականներում և սեր՝ ամեն տեղ» և հավելեց. «Այս խոսքերն այսօր նույնքան արդիական են, որքան 9 դար առաջ և մենք՝ Վրաստանում ապրողներս, պետք է առաջնորդվենք նույն սկզբունքով, քանի որ բոլորս նույն և միակ Արարչի զավակներն ենք ու մեկ ենք դրանով, իսկ եթե ունենք տարբերություններ, ապա դրանք մեզ միայն գեղեցկացնում են», - եզրափակեց Հայր Սուրբը:

Կրոնական հարցերով պետական գործակալության և Ղվարելիի Իլիա Ճավճավաձեի պետական տուն-թանգարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր և փոխանցվեցին նվերներ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)