1

fb you od

Սումգայիթյան ջարդերի զոհերի հոգեհանգիստ Վիրահայոց թեմի եկեղեցիներում PDF Տպել Էլ.փոստ

Tbilisi St. Gevorg 3 

2016 թվականի փետրվայի 28-ին, Վիրահայոց թեմի եկեղեցիներում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, կատարված հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Կարեն Մելիքյանը, բանաստեղ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային կառուցների ղեկավարներ, հասարակական գործիչներ, հավատացյալներ:

Զոհերի հիշատակի խոսքում Սրբազան Հայրը դատապարտեց 28 տարի առաջ ադրբեջանցի ծայրահեղականների կողմից հայ ազգաբնակչության դեմ կատարված բռնությունը, այն անվանեց Հայոց ցեղասպանության շարունակություն: Թեմակալ առաջնորդը աղոթք բարձրացրեց Կովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպանման, ժողովուրդների միջև սիրո և բարեկամության հաստատման աղերսով և հորդորեց ներկաներին՝ հավատարիմ մնալ մեր պատմությանը, մշակույթին, պաշտպանել մայր հայրենիքն ու ծննդավայրը: Հոգևոր առաջնորդը կարևորեց հարևանների միջև խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու, բարեկամաբար ապրելու անհրաժեշտությունը:

Հիշատակի միջոցառում տեղի ունեցավ նաև Բաթումիում: Տեղի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ հոգեհանգիստ կատարելուց և ծաղիկներ խոնարհելուց հետո, միջոցառումը շարունակվեց Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում, որտեղ Սումգայիթյան ջարդերի մասին ցուցադրվեց ֆիլմ: Այնուհետև «Մեր ապագան« երիտասարդական միության և կենտրոնի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ կայացավ սեմինար: Միջոցառման ընթացքում դատապարտվեց բռնության ամեն տեսակ դրսևորում, որին զոհ են դառնում անմեղ մարդիկ, կոչ արվեց միշտ և ամենուրեք բարձր պահել ազգի պատիվն ու նահատակների հիշատակը:

Օրվա խորհրդի մասին ելույթ ունեցավ Աջարիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Միջոցառումն ամփոփեց Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Սումգայիթյան զոհերի հիշատակին էր նվիրված նաև փետրվարի 27-ին Վրաստանի հայ համայնք կազմակերպության հուշ-երեկոն: Խոջալուի և Սումգայիթյան դեպքերի մասին ֆիլմի ցուցադրությամբ և կարդացած զեկուցումների միջոցով համադրելով իրադարձությունները, ներկաներին ցույց տրվեց մի կողմից կեղծված և մյուս կողմից իրականում կատարված դեպքերի պատկերը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)