1

fb you od

Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

IMGP00274 

2016 թվականի մարտի 5-ին, Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

Պատարագիչը՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հիշատակեց 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաներին, ովքեր Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում:

Հավատարիմ մնալով իրենց քրիստոնեական հավատին, նրանք նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը:

Պատարագի ընթացքում եկեղեցում 40 վառվող մոմերով զարդարված սեղանը խորհրդանշորեն վկաների հավատարմությունն էր քրիստոնյա հավատին, և նրանց նահատակությունը, որ երևում է լուսե պսակներով: Իսկ տանջանքներին չդիմացող նահատակի մոմը, որ մնացել էր առանց ծաղկի, խորհրդանշում էր նրա զրկվելը երկրային և երկնային կյանքից:

Հավարտ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը քարոզ խոսք ասաց օրվա խորհրդի մասին: Վազգեն Սրբազանը 40 մանկանց պատմության օրինակով հորդորեց ներկաներին կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, ապրելով հավատքով, լինել զոհաբերության հանձնառու, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար:

Հավարտ պատարագի՝ հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնությունը, որը հավատացյալները տարան իրենց տները: 

IMGP0067 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)