1

fb you od

Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ առաջարկությամբ է դիմել - դեսպանության բացառիկ հայտարարությունը PDF Տպել Էլ.փոստ

1 Պաշտոնական Երևանը միջազգային հասարակությանը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում արտահայտելու կոչ է անում:

Բացառիկ կերպով «ՊիրWելիի համար», Հայաստանի դեսպանությունը հայտնում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը և միջազգային հասարակությանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և Ադրբեջանը բանակցությունների սեղանին վերադարձնելու համար:

«Ադրբեջանը պետք է վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով իրականացվող խաղաղ գործընթացի բանակցությունների սեղանին:

Հիշեցնենք, որ 1994թ. կնքված եռակողմ խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև 1995 թ. ընդունված խաղաղության ռեժիմի ամրապնդման մասին փաստաթղթի ներքո իրենց ստորագրությունը դրել են նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները:

Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ, անկախ այն բանից, թե նրա մոտ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ համակրանք կա՞, թե ոչ:

Ավելին, մենք համարում ենք, որ հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում պետք է դառնա մանրամասն քննության առարկա, քանի որ դա խաղաղ կարգավորման գործընթացի հաջողության միակ երաշխիքն է: Մենք նաև միջազգային հասարակությանը կոչ ենք անում արտահայտել իրենց սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև ձեռնարկել արդյունավետ միջոցներ, որպեսզի տարածաշրջանում հաստատվի կայունություն և Ադրբեջանը հարկադրվի հետևելու 1994թ. կնքված համաձայնագրի դրույթներին», - ասված է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)