1

fb you od

Վիրահայոց թեմի հոգևոր դասի կիսամյակային հաշվետու ժողովը Բորժոմիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

joghov 

2016 թվականի հուլիսի 29-ին, Բորժոմիում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վիրահայոց թեմի հոգևոր դասի 2016 թ. առաջին կիսամյակի հաշվետու ժողովը:

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ առաջնորդը, ապա հրավիրեց Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին իր ողջույնը փոխանցելու ժողովականներին:

Այնուհետև հոգևոր դասը, ըստ ավագության, ներկայացրեց առաջին կիսամյակի հոգևոր ծառայության ամփոփ հաշվետվությունը:

Հաշվետվություններից հետո առաջնորդ Սրբազանը հոգևորականաց դասի ուշադրությանը հանձնեց Սուրբ Մկրտության և Սուրբ պսակի խորհուրդները միատարր և ավելի կանոնակարգված դարձնելու նպատակով պատրաստված ուղենիշ-նախագիծը: Եկեղեցականներն իրենց հարցերն ու մոտեցումները բարձրացրին նշված ուղենիշ-նախագծի վերաբերյալ, որի առնչությամբ տեղի ունեցավ բովանդակալից քննարկում:

Ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նամակին՝ ուղղված Վիրահայոց թեմի առաջնորդին, Վազգեն Սրբազանը հանձնարարեց հոգևորականաց դասին իրենց ծուխերում հանգանակություններ կազմակերպել ի նպաստ Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի վերանորոգության:

Ժողովի վերջում առաջնորդ Սրբազան Հայրը սպառիչ պատասխաններ տվեց քահանաներին հուզող հարցերին: Թեմակալ առաջնորդն իր գնահատանքը բերեց Վիրահայոց հոգևոր դասին իրենց ծառայությունը բարեխղճորեն կատարելու համար, հորդորեց, որպեսզի առաջիկայում ևս շարունակեն ժրաջանությամբ և անմնացորդ սիրով տարածել Քրիստոսի լույս Ավետարանը, տեր ու պաշտպան լինեն Վրաստանում հայոց սրբությունների, հոգևոր և մշակութային արժեքների և նվիրումով շարունակեն բավարարել վիրահայոց հոգևոր կարիքները: Առաջնորդն իր գնահատանքը և օրհնությունը բերեց արժանավոր հայորդի Արամ Սանոսյանին հավաքին ժողովասրահ տրամադրելու և հյուրընկալելու համար:

Ժողովը փակվեց Պահպանիչ աղոթքով: 

IMG 4423 IMG 4424 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)