1

fb you od

Գուսան Հավասի՝ 120- ամյակ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

havasi 

2016 թվականի սեպտեմբերի 25-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում կայացավ աշուղական երգի տոն, որը ավանդական է և նվիրված է տեղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը:

25-ամյա ավանդույթ ունեցող այս տոնը վաղուց արդեն դարձել է տարածաշրջանային մասշտաբի տոնահանդես, որին իրենց մասնակցություն են բերում նահանգային և շրջանային բարձրպաշտոնյաներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, Թբիլիսիից և Երևանից: Տոնն այս տարի այլ հնչեղություն ուներ, քանզի հոբելյանական էր և նվիրված էր Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ գուսան Հավասու ծննդյան 120-ամյակին:

Բացելով տոնահանդեսը, Ծալկայի շրջանային վարչության մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի ղեկավար Յուրի Խեչոյանը, արժևորեց գուսան Հավասու երգարվեստը, որը հագեցած է լեռնաշխարհի բնության վեհությամբ, նազանքով և յայլա գնացող կանանց ու աղջիկների գեղեցկությամբ, դաշտերում ու լեռներում ջանասիրաբար աշխատող մարդկանց նվիրվածությամբ։

Ներկաներին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և հայրական ջերմ սերը փոխանցեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ծալկայի շրջանի հայկական համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը:

Ներկա հասարակությանը ողջունեց Քվեմո Քարթլիի տարածաշրջանում պետական լիազոր Պաատա Խիզանաշվիլին: Նա արժևորեց այս գյուղն ու նրա ժողովրդին, որը երգարվեստին տվել է գուսան Հավասի մեծավարպետին և նրա մահից հետո էլ մեծարում և սերունդներին է փոխանցում նրա արվեստի նկատմամբ տածած մեծ սերն ու հպարտությունը: Իսկ Օզնիի հանրային դպրոցի տնօրեն Ռազմիկ Հանեսյանը, անդրադրադարձ կատարելով Ջավախքում գուսանական արվեստի զարգացման ուղուն, ներկայացրեց Հավասու կենսագրությունն ու գործունեությունը:

«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, պատգամավորության թեկնածուներ Հենզել Մկոյանը, Կախաբեր Օքրիաշվիլին կարևորեցին Հավասու տոնի ավանդական լինելը, որը նաև խորացնում է բարեկամությունը տարբեր ազգերի միջև, ի մասնավորի դարերից եկող հայ-վրացական բարեկամությունը, նպաստում տարբեր մշակույթների մերձեցմանը:

Հոբելյանական տոնահանդեսի գեղարվեստական մասը կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը: Հավասու 120-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար հատուկ Երևանից ժամանել էր Ջիվանիի անվան աշուղական դպրոցի «Հավասի» համույթը, գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, ինչը առանձնահատուկ շքեղություն հաղորդեց տոնահանդեսին:

Ու տարածվեց ուրախ երգն ու պարը Այազմա գյուղի վրա: Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի ներկայացմամբ, միմյանց հաջորդեցին գեղարվեստական համարները: Դաշտահանդեսը բացեց Նարդևան գյուղի «Լուսաղբյուր» պարի համույթը, այնուհետև ելույթ ունեցան Ղզլքիլիսա գյուղի «Կարմրավանք», Ջինիսի գյուղի վրացական ազգագրական երգի, Օզնի գյուղի պարային, «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» համույթները: Նինոծմինդայից ժամանած Հայաստան Իսպիրյանի, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնից՝ Նինա Կարապետյանի, Հենրիխ Պետրոսյանի կատարմամբ հնչեցին գուսան Հավասու մեղմածոր երգերը:

1 2 3 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)