1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի մատուցած Սուրբ Պատարագը ԱՄՆ-ում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 4 

2016 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 18-ը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր մասնակցությունը բերեց Գերագույն Հոգևոր խորհրդի աշնանային ժողովին, որի շրջանակներում Թեմակալ առաջնորդը մասնակցեց նաև ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարությանը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևելյան թեմի կողմից ծրագրված միջոցառումներին:

Սրբազան Հայրը կրթա-մշակութային և հոգևոր գործունեության փորձի փոխանակման նպատակով այցելեց նաև Կալիֆոռնիայի նահանգի հայկական համայնքներ և առիթ ունեցավ հանդիպելու տեղի հոգևոր դասի և հավատացյալների հետ:

Նոյեմբերի 6-ին, այցի շրջանակներում, Տեր Վազգեն եպիսկոպոսը, ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ, թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր Եկեղեցում մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Հընթացս Սբ. Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք ի նշանավորումն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Գահակալության 17-րդ տարեդարձի: Սրբազանն իր եղբայրական սերն ու հարգանքը փոխանցեց Հովնան արքեպիսկոպոսին, թեմական և եկեղեցական վարչության անդամներին, հոգևոր դասին և հավատացյալներին:

Պատարագիչ Տեր Վազգեն եպիսկոպոսը հավատացյալներին ներկայացրեց նաև Վիրահայոց թեմի գործունեությունը, խոսեց վերջին տարիներին թեմում ձեռք բերված հաջողությունների մասին, շոշափեց նաև վիրահայոց հավատացյալ համայնքին հուզող հարցերը: Սրբազանը բարձր գնահատեց ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի,մայր հայրենիք Հայաստանի, այնպես էլ Վրաստանի իշխանությունների կողմից թեմին ցուցաբերվող օգնությունը:

Առաջնորդ Վազգեն Սրբազանը նշեց, որ վերջին չորս տարիներին Վրաստանի նոր իշխանությունները առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում կրոնական համայնքների, այդ թվում նաև Վիրահայոց թեմի գործունեությանը: Այդ նպատակների իրականացման համար 2014 թվականին, Վրաստանի կառավարության որոշմամբ հիմնվեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալություն և նախագահ նշանակվեց Զազա Վաշախմաձեն, ում հետ սերտ համագործակցում է Վիրահայոց թեմը:

Վրացական պետությունը տրամադրում է նաև նյութական միջոցներ, որի շնորհիվ թեմում գործող եկեղեցիները, կրթա-մշակութային կենտրոնները իրականացնում են ծավալուն գործունեություն, իսկ պաշտոնեությունը և հոգևոր դասը ստանում է համապատասխան աշխատավարձ: Այս ամենը հույս է ներշնչում, որ Վրաստանի իշխանությունների, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի և վրաց հասարակության հետ համագործակցությամբ կյանքի կկոչվեն բազմաթիվ ծրագրեր և կլուծվեն բազմաթիվ խնդիրներ:

Պատարագի ավարտին,Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Սրբոց Ղևոնդյանց մայր եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանի և Եկեղեցու տիկնանց միության կողմից կազմակերպված հյուրասիրությանը: 

1 2 1 1 1 3 1 5 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)