Ալեքսանդր Մանթաշով Կենտրոնի Սաները Նկարչության Փառատոնին |
Լուրեր |
2016 թվականի դեկտեմբերի 28-ին, Բաթումի «Բարեկամության տանը» կայացավ մանկական նկարի ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին տարբեր թեմաների շուրջ երեխաների պատկերացումները, որոնք նրանք իրենց ձեռքով թղթին էին հանձնել: Փառատոնին ի թիվս Բաթումի տարբեր կառույցների երեխաների, իրենց մասնակցությունն էին բերել նաև Վիրահայոց թեմի Բաթումի Ալ. Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի (տնօրեն` Սոնա Հովհաննիսյան) գեղագիտական դաստիարակության խմբի և Սբ. Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանի սաները: Ամանորը և Սուրբ Ծնունդը բոլոր սերունդների սիրելի տոներն են: Դրանք ամենաերկար, սպասված, ամենավառ, ամենահեքիաթային օրերն են: Եվ այդ սպասումը հետաքրքիր ու վառ դարձրեց այն տոնական համերգը, որը նախատոնական այս օրերին կազմակերպվեց «Բարեկամության տանը» և որին մասնակցեցին տարբեր երգչախմբեր և պարային խմբեր: Ծրագիրը հագեցած էր ու հետաքրքիր, խաղարկվեցին տարբեր մրցանակներ... Ուրախ երգից ու պարից, տարբեր խաղերից հետո տեղի ունեցավ մանկական նկարի մասնակիցների պարգևատրությունը: Ալ.Մանթաշով կենտրոնի սաները արժանացան տարբեր մրցանակների, ընդորում նաև առաջին մրցանակի՝ կրտսեր տարիքային խմբից (5-6 տարեկան) Մարի Անտոնի Գասպարյանը (ուսուցիչ՝ Կարինե Մարկարյան) և ավագ տարիքային խմբից (9-10 տարեկան) Նիկիտա Հայրուլին (ուսուցչուհի՝ Մարիետա Աբետյան, իսկ մնացած մասնակիցները ստացան տարբեր մրցանակներ: |