Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզը՝ ուղղված մանուկներին |
Լուրեր |
2017 թվականի հունվարի 15-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Հընթացս Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ հունվարի 13-ին նշված Հիսուսի անվանակոչության օրվա կապակցությամբ և իր քարոզչությունն ուղղեց մանուկներին: Սրբազանի հորդորն էր մանուկներին լինել բարի, ապրել հավատքով ու աղոթքով, լինել ծնողների, ընտանիքի և ազգի արժանի զավակներ և նվիրյալներ: Դա է սովորեցնում մեզ մեր կրոնը, մեր Սուրբ Եկեղեցին: |