Սուրբ Սարգսի տոնը Վիրահայոց թեմում |
Լուրեր |
Հայոց Եկեղեցու նվիրական տոներից մեկը՝Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը, Վիրահայոց թեմում նշվեց հավուր պատշաճի և ժողովրդի մեծ սիրով: Թբիլիսահայ հավատացյալները Սուրբ Սարգսի տոնը ավանդաբար նշում են Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց: Տոնի նախօրեին, 2017 թվականի փետրվարի 10-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների բազմամարդ թափորը, հոգևոր սպասավորների առաջնորդությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, ուղղվեց դեպի Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռը: Տարբեր տարիքի հավատացյալների թափորը, շարականներ երգելով և աղոթք անելով հասավ մատուռ: Բոլոր ուխտավորները, որոնց թիվը մոտենում էր հազարի, կարողացան հերթով մտնել, մոմ վառել ու աղոթք անել մատուռում: Այդ ժամանակաընթացքու Բազմամարդ էր Սուրբ Գևորգ եկեղեցին և բակը: Նախատոնակ երեկոյան ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Վազգեն Սրբազանը հավատացյալներին ուղղված քարոզ խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների՝ հանուն քրիստոնեության նահատակության մասին: Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս.Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակելուն, կատարեց երիտասարդության օրհնության կարգ և մաղթեց նրանց նպատակների իրականացում: Սուրբ Սարգսի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Նախատոնակի արարողության վերջում, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հավաքված երիտասարդները ստացան աղի բլիթներ, որոնց հետ կապում են իրենց երազանքների իրականացումը: Փետրվարի 11-ին, Տոնի օրը, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Սարգսի տոնը ուխտագնացություն Նախատոնակին և տոնի օրը հավատացյալները, իրենց հոգևոր սպասավորների առաջնորդությամբ, կատարեցին քայլերթ ուխտագնացություն |