1

fb you od

Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը Ջավախքում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

ghevondyanc ton 

Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը բոլոր քահանաների տոնն է:

2017 թվականիփետրվարի 21-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ տոնական Սուրբ և Անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը։ Պատարագին ներկա էին Ախալցխայի տարածաշրջանի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, Դամալայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիա ավագ քահանա Թազայանը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու լուսարար Բարեշնորհ Աթանաս սարկավագ Կիրակոսյանը։

Հընթացս Սուրբ Պատարագի ողջույնի խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ամբողջ հոգևոր դասին շնորհավորեց տոնի կապակցությամբ և փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքները: Այնուհետև Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց։

Հավարտ Սուրբ Պատարագի Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը շնորհավորեց հոգևոր դասին տոնի առիթով, մաղթելով անսասան ծառայություն ի փառս Աստծո և ի շինություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տոնը կոչվում է Ղևոնդյանց՝ ի պատիվ Ղևոնդ Երեցի, ով տարիքով ամենամեծն էր։ Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Հազկերտ թագավորը համոզվում է, որ անհնար է հայ մարդուն կտրել իր Եկեղեցուց և քրիստոնեական հավատից:

1 2 3 4 
Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան