1

fb you od

Հայկական լավաշին նվիրված տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Hac 

2017 թվականի ապրիլի 6-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի հանապազօրյա հացի, ի մասնավորի հայկական  լավաշի մեծարմանը նվիրված տոնահանդես: Դահլիճը զարդարված էր օրվա խորհրդին համապատասխան: Կազմակերպիչների հարուստ երևակայության  արդյունքում տեսանելի էին դարձել հայկական լավաշի պատրաստման բոլոր փուլերը: Ազգային տարազներով զուգված փոքրիկները  մեծերի նմանությամբ  հմտորեն ցույց էին տալիս լավաշի թխման ողջ ընթացքը, ներկաներին տեղափոխելով տոնահանդեսի խորհրդի մեջ:

Դահլիճում տեղեր էին զբաղեցրել հոգևոր հայրերը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, ծնողներ, հյուրեր:
Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության բարեմաղթանքով: Թեմակալ առաջնորդի և քահանաների մասնակցությամբ   հիշատակի աղոթք բարձրացվեց վերջերս  վախճանված և ժողովրդի կողմից «Հաց բերող»  անվանն  արժանացած Արթուր Սարգսյանի հոգու խաղաղության համար:
Թեմի կրթության բաժնի տնօրեն և Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը շնորհավորեց ներկաներին առաջիկա Ավետման տոնի կապակցությամբ, անդրադարձ կատարեց հացի կարևորությանը մարդու կյանքում, առանձնահատուկ նշեց հացին տրվող այն ածականները, որոնք  ամրագրված են ժողովրդի մեջ և դարեդար փոխանցվում են սերնդե սերունդ: Բանախոսը  արժևորեց հայկական լավաշն իր տեսակով ազգի գոյատևման, հայոց մշակույթի ձևավորման գործում, ընդգծեց հայկական լավաշի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչմշակութային նյութական ժառանգության ցուցակում:
Նախակրթարանի սաները, վարպետորեն ներկայացրեցին հայկական լավաշ հացի փրկարար ուժը պանդխտության ուղին բռնած հայ շինականի համար, ում ճակատագիրը կրկին վերադարձնում է իր հայրենի տունը, որտեղ  սիրով ու գորովանքով պատրաստվում է  հանապազօրյա հացը: Փոքրիկները հստակ արտասանությամբ, ազգային երգ ու պարով ցուցադրեցին հացին  բնութագրող այն ավանդույթներն ու ասացվածքները, որ ուսուցիչներ Եվգենյա Մարկոսյանի, Օքսաննա Շարոյանի, Մետաքսյա Ղազարյանի,Մարի Աբուլյանի և Իվանե Մկրտչյանի ու ծնողների համատեղ ջանքերով սերտել էին իրենք:
Միջոցառումից ստացած իրենց տպավորությունները կիսեցին «Արևիկ» հիմնադրամի նախագահ Էմմա Ախտյանը և Վրաստանում  ՀՀ դեսպանի տիկին Էլեոնորա Վարդանյանը:
Միջոցառումը օրհնության և գնահատանքի խոսքով ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը կարևորեց հացի մեծարման  նշանակությունը փոքրիկների համար, քանզի  այս  միջոցառումը կդառնա վառ հիշողություն, իսկ սերտած ավանդույթները՝ նրանց կյանքի ուղեկիցը:  Սրբազանը  հայրը նշեց հացի տեղը Հայ Եկեղեցու  աստվածպաշտական արարողություններում և  խորհուրդներում, հացով ապրելու, հացով մարդուն ճանաչելու, հացը արդարությանը հավասարեցնելու և հացով երդվելու ժողովրդական մեծարումը: Թեմակալ առաջնորդը  բարձր գնահատեց նախակրթարանի տնօրենի և մանկավարժների աշխատանքը  հանդեսի բովանդակությանը համահունչ դահլիճի գեղեցիկ ու ճաշակով ձևավորման համար:
Հացի մեծարումը  դարձավ  դաստիարակչական և ճանաչողական մեծ նշանակություն ունեցող  գեղեցիկ միջոցառում:

1 1 1 2 1 3 1 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)