1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Կրոնի թեմայով համաժողովին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

34427811032 86158e7e41 h

2017 թվականի մայիսի 8-ին Երևանի Մարիոտ հյուրանոցում կայացավ «Կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները Հայաստանում, Վրաստանում և աշխարհում» թեմայով համաժողով: Այն կազմակերպել էր Եվրասիա համագործակցության հիմնադրամը՝ Նիդեռլանդների թագավորության ֆինանսավորմամբ: Համաժողովին մասնակցոււմ էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում գործող դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և Վրաստանից ժամանած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնյաներ, իրավապաշտպաններ, հյուրեր:

Համաժողովին իր օրհնաբեր ներկայությամբ մասնակցում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Զեկուցողներն անդրադարձան Հայաստանում և Վրաստանում կրոնի և համոզմունքի ազատությանը, դպրոցներում կրոնական առարկաների դասավանդմանը, կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը և կրոնական առարկաների դասավանդման փորձառությանը առնչվող հարցերին:
Վրաստանից ժամանած իրավապաշտպանները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Վրաց Ուղղափառ Եկեղեցուն մեղադրեցին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ունեցած անհանդուրժողական դիրքորոշման մեջ, մեղադրանք էր հնչում նաև կառավարության հասցեին, որ 2002թ. կոնկորդատից և Սահմանադրության համապատասխան դրույթից ելնելով, պետության կողմից անվարձահատույց անշարժ գույք, հազարավոր հեկտարներով հողեր սեփականության իրավունքով տրվում է միայն Վրաց Եկեղեցուն: Նույն կերպ նաև եկեղեցիները և կրոնական շինությունները սեփականատիրոջ իրավունքով ստանում է միայն Վրաց Եկեղեցին, իսկ կրոնական փոքրամասնություններին եկեղեցիներն ու մզկիթները վերադարձվում են 49 տարի ժամանակով վարձակալության պայմանով: Վրաց Ուղղափառ Եկեղեցուն անսահման իրավունքներ տալու համար, խիստ քննադատության ենթարկվեցին նաև Վրաստանի իշխանությունները:
Հայկական կողմից Հայ Եկեղեցու մասին զեկուցումով հանդես եկավ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը, ով Հայոց Եկեղեցուն մեղադրեց հարկերից խուսափելու, բանակում գործունեություն ծավալելու, դպրոցներում Հայ Եկեղեցու պատմություն առարկան դասավանդելու, հասարակական կյանքին անհարկի միջամտելու մեջ: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հաստատելով բանախոսի խոսքերը, իր կողմից ևս այլ մեղադրանքներ հնչեցրեց Հայ Եկեղեցու հասցեին:
Վիրահայոց թեմի առաջնորդի կողմից տրվեց խիստ պատասխան ինչպես Հովհաննես Հովհաննիսյանին, այնպես էլ Արթուր Սաքունցին՝ հերքելով այն բոլոր անհարկի մեղադրանքները, որոնք հնչեցին Հայ Եկեղեցու հասցեին: Վազգեն Սրբազանի կողմից հստակեցվեց Հայ Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայ
ժողովրդի կյանքում, Հայ Եկեղեցու առաքելությունը Հայաստանում և մանավանդ Հայաստանից դուրս հայապահպանության գործում: Ընդգծվեց, որ հայ եկեղեցականների գործունեությամբ բանակում այսօր էլ դրական գործընթացներ կան միջանձնային փոխհարաբերություններում, զինվորների և նրանց հայրենասիրական ոգու դաստիարակության գործում, որ դպրոցներում դասավանդվող Հայ Եկեղեցու պատմություն առարկան մասն է հայ ժողովրդի պատմության, որ այդ առարկայի միջոցով աշակերտները ծանոթանում են ոչ միայն եկեղեցու, այլև մեր ժողովրդի ավանդություններին, ծիսական արարողություններին և որ Հայ Եկեղեցու պահանջարկը օրեցօր ավելի ու ավելի է դառնում:
Համաժողովում քննարկում ծավալվեց կնոջ և տղամարդու գենդերային հավասարության, քրիստոնյա և մուսուլմանական ընտանիքներում կնոջ դերակատարության հարցերի շուրջ:
Ամփոփելով համաժողովի աշխատանքը, նախաձեռնողները միանշանակ արժևորեցին նման համաժողովները միմյանց ավելի լավ ճանաչելու և համագործակցության եզրեր գտնելու գործում և որոշեցին հերթական համաժողովի աշխատանքում առավել ընդարձակել աշխարհագրությունը, ընդգրկելով նորանոր երկրներ:

33779544883 8824345c49 h 34427798162 71e40192d0 h