1

fb you od

Սայաթ-Նովա փառատոնը մեկնարկեց Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

sayat-nova 

2017 թվականի հունիսի 16-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակը վերածվել էր բացօթյա համերգային դահլիճի, որտեղ մեկնարկեց Սայաթ-Նովա փառատոնը: Փառատոնն արդեն երկրորդ տարին անց է կացվում Music of Armenia ընկերության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ: Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել Սայաթ-Նովայի ժառանգությունն ու առհասարակ աշուղական մշակույթը: Փառատոնը նաև միջոց է վերագնահատելու հայկական երաժշտության հարուստ ժառանգությունը:

Փառատոնին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիﬓադրամի ներկայացուցիչ Արթուր Ամիրխանյանը,, Երևանից և Ռուսթավիից ժամանած հյուրեր, բազում զբոսաշրջիկներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ: Ներկաներն իրենց խոնարհումը բերեցին եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանին:

Ողջունելով ներկաներին, փառատոնը բացեց Music of Armenia-ի ղեկավար-տնօրեն Հասմիկ Մովսիսյանը: Արձանագրելով կազմակերպության գործունեությունը, փառատոնի կազմակերպիչը արժևորեց այն չորս ուղղության միջոցառումները, որոնք տարվա ընթացքում իրականացնում է իրենց ընկերությունը, առաջնորդվելով հայ երգարվեստը արդիականացնելու և նոր շունչ հաղորդելու նախանձախնդրությամբ: Բանախոսը հիշատակեց «Ծովից-ծով Հայաստան», «Սայաթ-Նովա» «Շարականներ» և «Երաժշտական Երևան» փառատոները, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է հայ երգարվեստի մի ուղղությանը:

Սուրբ Գևորգ եկեղեցում ելույթ ունեցավ դուդուկի, թառի և քամանչայի համադրությամբ հայ-վրացական նորաստեղծ նվագախումբը: Այն կազմվել էր մաեստրո Հովիկ Սահակյանի գլխավորած հայկական «Ջնար» համույթի և Էլդար Շոշիտաշվիլիի ղեկավարած վրացական «Քսովրելեբի» համույթի երաժիշտներից: Եղան նաև երկլեզու՝ հայերեն-վրացերեն անհատական կատարումներ, ինչը ներկաների կողմից ընդունվեց առանձնահատուկ ջերմությամբ:

Փառատոնի երգացանկում հնչեցին նաև Շերամի, Հավասու և Ջիվանու երգերը:Փառատոնի գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիﬓադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գերմանական ﬕջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ» ընկերությունը, Ֆաբրիկա հյուրանոցը և gg taxi-ն:

Մեկնարկելով Թբիլիսիում, «Սայաթ-Նովա» փառատոնը կավարտվի Երևանում, մի քանի օրերի ընթացքում շուրջը ﬕավորելով երկու հարևան երկրների երաժիշտների, ովքեր անաղարտ են պահում Սայաթ-Նովայի երաժշտությունն ու աշուղական արվեստը:

IMG 3371 IMG 3417 IMG 3418 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)