1

fb you od

«Առավոր լուսո» ճամբարը բացեց դռները PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 1 

2017 թվականի Օգոստոսի 10-ին Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում բացվեց 10-օրյա տևողությամբ «Առավոտ լուսո» ճամբարը:

Այն հովանավորում է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը և ծնողների մի խումբ, որոնք աջակցություն են ցուցաբերում սննդի հարցում:Մանուկների թիվը հասնում է 40-ի: Նրանք սովորում են աղոթքներ, երգեր ու պարեր, արտասանում են, հմտանում բանավոր խոսքի և մանկական խաղերի մեջ:
Ճամբարի խմբավարները անում են ամեն ինչ, որպեսզի մանուկների առօրյան լինի հագեցված ու հետաքրքիր: Ճամբարի գործունեության կարգավորումը և աշխատանքների վերահսկումն իրականացվում է Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քհն. Պողոսյանի և «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանի կողմից :

1 2 1 3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)