Ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի շրջայցը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդությունում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Բարերար Նաիրի Նահատակյանի նվիրատվությամբ եկեղեցում կատարվել են զգալի աշխատանքներ, այդ թվում որմնանկարներով զարդարվել է Սուրբ խորանը, Մկրտության Վազգեն Սրբազանն իր օրհնությունը և գնահատանքը փոխանցեց հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանին և քաջալերեց հետևողականորեն շարունակել բարի առաքելությունը: Առաջնորդն իր երախտագիտությունը հայտնեց բարերար Նաիրի Նահատակյանին և շինարար վարպետներին: Ավելի ուշ Վիրահայոց թեմի առաջնորդարանի պատվիրակությունը մեկնեց Ախալցիխեի կրթամշակութային և երիտասարդության կենտրոն, որտեղ Թեմակալ առաջնորդին և հյուրերին Տնօրեն տիկին Նանուլին ներկայացրեց կենտրոնում տարվող աշխատանքները, խոսեց նաև կենտրոնի ապագա շենքի կառուցման հեռանկարի մասին: Նա նաև բարձրացրեց համայնքում մանկապարտեզ ունենալու հարցը: Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Գրաբսկին կենտրոնի տնօրինությանը հայտնեց դեսպանության ամբողջական աջակցությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում: Թեմի առաջնորդը հորդորեց երիտասարդական կենտրոնի տնօրինությանը առավել սերտ համագործակցել տեղի հոգևոր տեսչության հետ և աշխուժացնել եկեղեցու բակում կազմակերպվող եկեղեցական և ազգային տոներին նվիրված միջոցառումները: Նույն օրը Վիրահայոց թեմի առաջնորդը այցելեց նաև Ախալցիխեի Թեմակալ առաջնորդը հոգևոր հովիվներին տեղեկացրեց, որ Սուրբծննդյան ճրագալույցի պատարագը հունվարի 5-ին անձամբ ինքը կմատուցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում և իր պատգամը կփոխանցի հավատացյալ ժողովրդին: Ուշ երեկոյան առաջնորդի ղեկավարած պատվիրակությունը, ավարտելով առաքելությունը Ջավախքում, վերադարձավ մայրաքաղաք Թբիլիսի: |