1

fb you od

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչում Նինոծմինդայի շրջանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի ապրիլի 22-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ մշակութային կենտրոնի միջոցառումը նվիրված էր Մեծ եղեռնի զոհ, արևմտահայ տաղանդավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին և այլոց, որոնց անմահ 1պոեզիան մեր գրականության հպարտությունն է: Որպես հիանալի հավելում՝ կարոտի հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանն էր՝ իբրև խտացումը մեր ազգային ողբերգության, որպես մունետիկը բարության, մարդկայնության, հայկական հավերժության…
Կենտրոնի ասմունքի «Պաոնաս» ակումբի սաները (ղեկավար՝ Սաթիկ Սնխչյան) միջոցառման ընթացքում ոչ միայն ներկայացրին արևմտահայ եղեռնակոծ շողշողուն պոետներին, նրանց անցած գրական ուղին, այլև Վիլյամ Սարոյանի՝ համաշխարհային գրականության այդ երևելի ներկայացուցչի ողջ հումանիզմն ու սերը՝ արտահայտված նրա ասույթներում, 2պիեսներում և պատմվածքներում:
Միջոցառման հաջողությունը մեծապես պայմանավորված էր ոչ միայն ասմունքողների վարպետությամբ, այլև երաժշտական ճաշակով ձևավորմամբ, որն իրականացրել էր կենտրոնի երգչախմբի ղեկավար Իրինա Ղարսլյանը:
Միջոցառման մասնակիցների հասցեին դրվատանքի խոսքեր հնչեցրին կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը և շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:4
Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ,Նինոծմինդայի կրթամշակութային երիտասարդական կենտրոնի մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները, <<Զորի Զորյան>> Երիտասարդական Միության առաջնորդությամբ մասնակցեցին ավանդական Ջահերով երթին։
Երթը սկիզբ առավ ՆԵԿ-ից․ երթի մասնակիցները  իշխանություններին կոչ անելով Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հատուցում, շարժվեցին դեպի Սբ.Սարգիս եկեղեցի և մասնակցեցին անմեղ զոհերի հիշատակի Սուրբ եւ Անմահ պատարագին, մոմեր վառեցին 5և աղոթք բարձրացրին առ Աստված Հայոց ցեղասպանության Սրբադասված անմեղ զոհերի հոգու խաղաղության համար:  Եկեղեցու բակից երթին միացավ հոծ բազմություն։ Հնչեցնելով բազմաթիվ կոչեր, երթի մասնակիցները վառեցին <<անմար>> ջահեր և շարժվեցին Նինոծմինդայի Երիտասարդական պալատ՝ վանկարկելով ճանաչում եւ հատուցում։ Երթի մասնակիցները ծածանում էին Հայաստանի եւ Վրաստանի դրոշները, տանում էին պաստառներ «Մեծ Եղեռնը սպասում է իր արդար դատին», «Ժխտումը՝ ցեղասպանության շարունակությունն է» գրություններով:6
Նինոծմինդայի Երիտասարդական պալատի բակում, կենտրոնի սան՝  Գեորգի Անտոնյանը կարդաց <<Զորի Զորյան>> Երիտասարդական Միության կոչը, որով շեշտվում էր հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքը և նրա հանդեպ պատմական արդարության վերականգնումը:
Ապրիլի 24-ին, Վիրհայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին շրջանի պաշտոնյաներ, ղեկավարներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Հավարտ Սրբազան արարողության  ժողովրդի մարդաշատ թափորը հոգևոր  և սարկավագաց դասի առաջնորդությամբ  ուղղվեց դեպի Հայոց Ցեղասպանության զոհերի  հուշարձան և բարեխոսական աղոթքից հետո ծաղիկներ զետեղեց հուշարձանի պատվանդանին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)