1

fb you od

Հայ գրականության նմուշները Մելանիա Բարսեղյանի ասմունքով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 13-ին,  Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր  արտիստուհի, Գրիգոր Նարեկացի և Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ թատերական միության և Վրաստանի թատերական ընկերության  կողմից կնոջ կերպարի տարբեր DSC05319դերակատարումների համար «Կնոջ լավագույն դերակատար» անվանակարգի դափնեկիր, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի առաջատար դերասանուհի  Մելանյա Բարսեղյանի ասմունքի երեկոն:
Դահլիճում Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդականն էր, Մելանիա Բարսեղյան դերասանուհուն ճանաչող, նրա արտիստական  արվեստը գնահատող հայ համայնքի ներկայացուցիչներն էին, ում հիշողության մեջ  մնայուն են շնորհաշատ դերասանուհու մարմնավորած հերոսները, բոլոր ժամանակների ոչ միայն հայ, այլև տարբեր ազգի կնոջ կերպարի իրատեսական  բացահայտումը, իսկ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»  ամբողջական պոեմի անզուգական ընթերցումը՝ չխամրող և անջնջելի տպավորություն:  
Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանի՝  միջոցառման բացման խոսքից հետո, դերասանուհին ինքը իր գեղեցիկ ասմունքով, գեղարվեստական խոսքով վարեց   DSC05328երեկոն:
Ներկաներին գերելով  արձակի և պոեզիայի վարպետ ընթերցանությամբ, շնորհաշատ դերասանուհին թերթեց  հայ գրականության էջերը Ոսկե դարից մինչև ժամանակակից  շրջան: Եզնիկ Կողբացի, Եղիշե, Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Սայաթ-Նովա, Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, Վիկտոր Հովսեփյան, DSC05337Անահիտ Բոստանջյան և ուրիշներ,  բանաստեղծություններ, որ  գերեցին  ունկնդրին   մատուցման  գրավչությամբ, խոսքի  ձգողականությամբ,  արտիստիզմի հմայքով:
Պոեզիայի նմուշները ներդաշնակվեցին արձակից մեջբերումներով, դերասանական խաղով, մատուցման վարպետությամբ,  դերասանական դրվագները, որ այնպես գեղեցիկ  շաղկապում էր դերասանուհին, աննկատելիորեն ունկնդրին փոխադրում էին, տանում բանաստեղծական խոսքով DSC05350արտահայտված ապրումների, հույզերի աշխարհը:
Ու թեև խոսքը սուղ էր Մելանիա Բարսեղյանի արտիստական վարպետությունը  գնահատելու համար, այնուամենանիվ շնորհաշատ դերասանուհու երեկոն բարձր գնահատեցին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, հասարակական գործիչ Սամվել Աղեկյանը և ուրիշներ: Հնչեց առաջարկություն նման միջոցառումներին անպայման հրավիրել բարձր դասարանների աշակերտներին և բուհերի ուսանողներին:
Երեկոյի հուզականությանը համահունչ էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի մենակատարուհի Աիդա Բազոյանի կողմից հայկական երգերի կատարումները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)