1

fb you od

Նախապատրաստական կամավորական դասընթացներն ավարտվեցին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a12018 թվականի հունիսի 13-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ  Թբիլիսիի տարբեր բուհերում սովորող ուսանողների և 1+4 ծրագրով վրացական բուհերի վրաց լեզվի նախապատրաստական կուրսի հայազգի սովորողների հրաժեշտի հանդիպումը, որը նաև բուհ ընդունվողների բարեմաղթանքի միջոցառում էր:
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը, ամփոփելով անցած ուսումնական տարվա ընթացքում «Հայարտուն» կենտրոնում անցկացված հավելյալ նախապատրաստական դասընթացները,  շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի սոցիալական քաղաքականության և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Հարություն Մալխասյանին և Ստեփան Էվաջյանին: Վերջիններիս նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է կամավորական հավելյալ դասընթաց  վրացական բուհերի վրաց լեզվի նախապատրաստական կուրսի հայազգի սովորողներին քննությունների ժամանակ մասնագիտական առարկաները վրացերեն հանձնելու հարցում օգնելու նպատակով: Նախագծի հեղինակների հետ միասին դասընթացներին իրենց մասնակցությունը բերեցին Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բարձր կուրսերի այլ ուսանողներ:
Վրաստանի հայաբնակ տարբեր շրջաններից ժամանած շուրջ 70 երիտասարդներ շաբաթական մեկ անգամ ներկա էին գտնվում տարբեր թեմաների մեկնաբանություններին, ստանում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և օժանդակությունը:
Դասընթացը կազմակերպվել էր չորս ուղղությամբ. բժշկական, իրավաբանական, տնտեսագիտական և հումանիտար բաժիններ ընդունվելու համար: Պարապմունքներն ընթացել են մաթեմատիկայից, ընդհանուր ունակություններից, անգլերենից, անատոմիայից: Կայացել են հանդիպումներ և շնորհանդեսներ միջազգային, իրավական, բիլինգային կրթության թեմաներով:Ներկայացվել են ռեֆերատներ բժշկական, քաղաքացիական կրթության թեմաներով: Կազմակերպվել են մասնագիտական վավերագրական և գիտական  ֆիլմերի դիտումներ, անց են կացվել խաղ-մրցույթներ, վիկտորինաներ:
Դասընթացների ավարտին նվիրված հանդիպմանը ելույթ ունեցան մասնակից զրոկուրսեցիները: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին Վիրահայոց թեմի առաջնորդին, ում օրհնությամբ իրականանում են հավելյալ  պարապմունքները և թեմի երիտասարդական բաժնին ու դասընթացների հեղինակներին՝ ցուցաբերած օգնության համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)