1

fb you od

Ախալցիխեցիների ուխտագնացությունը Արևմտյան Հայաստան PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի սեպտեմբերի 25-ին, Վիրահայոց թեմի Ախալցիխեի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի, Նինոծմինդայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Արմաշ քհն․ Պողոսյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝ Մանվել Թորոսյանի հովանավորությամբ, շուրջ 40 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արևմտյան Հայաստան։ 42654645 510961825982030 7726054907421130752 o
Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ուխտավորներն առաջինն այցելցին Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո), որից հետո ուղևորվեցին դեպի Կարս։ Այցելեցին Կարսի Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ 928-953թթ. որը, ցավոք, վերածվել է մզկիթի։ Ուխտավորները տպավորվեցին Կարսի բերդի անառիկ տեսքից, ընդհանուր համայնապատկերից: Անցնելով  Սբ․ Վարդանի կամրջով`տեսան  սև քարով կառուցված երկհարկանի տները և դրանց կողքին Եղիշե Չարենցի հայրական տան փլատակները։ Հաջորդ կանգառը Անիի Մայր Տաճարն էր։ Այցելեցին նաև Յաղջիլար (Քարընկոցը) գյուղ, որտեղից գաղթել են Փոքր Պամաճ գյուղի բնակիչները։
Հաջորդ օրը ուխտավորներն ուղևորվեցին Արեւմտյան Հայաստանի հայաշատ Էրզրում քաղաքը: Այստեղից և շրջակա հարյուրավոր 42821443 510962325981980 7902839046974472192 oգյուղերից, 1830-ին  Կարապետ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ  մոտ 50 հզ. հայ գաղթել և հաստատվել  է Ջավախքում: Էրզրումում այցելեցին հայկական Եկեղեցի և Սանասարյան վարժարանը։
Ուխտավորներն եղան նաև Տարոն աշխարհի Մուշ քաղաքում: Այցելեցին Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսաավեր է,նաև Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը, բարձրացան Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գեւորգ Չաուշը:
Հաջորդ այցը Աղթամար կղզին էր, Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.:
Այնուհետև եղան Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկում՝42851628 510961965982016 1373728513483341824 o  Հայոց առաջին մայրաքաղաք Վանում: Վանա բերդ, որը կառուցված է Ուրարտական ժամանակաշրջանում և  որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները:
Ուխտավորներն այստեղ այցելեցին Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա է գտնվում հինավուրց բերդը, այդ մասին գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է․ այնպիսի տեղերի վրա է հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնել»։
Հիացան Բերկրի ջրվեժի գեղեցկությամբ։ Այցելեցին նաև Մհերի դուռ։
Ուխտավորները միասնաբար աղոթեցին և Հոգևոր կենարար մեծ ուժ ստացած վերադարձան Ախալցիխե։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)