1

fb you od

Այցելություն Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

46504050 2014185945294162 6119433845306556416 o2018 թվականի նոյեմբերի 22-ին, Աջարիայում գործող Հանդուրժողականների ակումբի անդամները այցելեցին Բաթումիի «Սուրբ փրկիչ» Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի:

Ակումբի անդամներին ընդունեց եկեղեցու և տեղի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Վերջինս նրանց տեղեկացրեց, որ հայոց եկեղեցի Բաթումիում առաջին անգամ կառուցվել է 1879 թվականին: Այն եղել է փայտաշեն և շատ շուտով վնասվել է:46501500 2014186341960789 4236373999233269760 o

1885 թվականին փայտաշեն եկեղեցին քանդել են և նոր քարաշեն տաճար են կառուցել: Եկեղեցին իր գործառույթն իրականացրել է մինչև 1930 թվականը: Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին իր գործունեությունը դադարեցրել է, վերածվելով այլ օբյեկտի:

1992 թվականին Բաթումիում բնակվող հայերի և Վիրահայոց թեմի դիմումով եկեղեցին վերադարձվեց համայնքին և վերակառուցվելուց ու վերաօծվելուց հետո վերստին ձեռնամուխ եղավ իր ծիսա-արարողական գործառույթների իրականացմանը:

46513113 2014186595294097 4369476667823882240 oԱրժանապաիվ Տեր Արարատը հյուրերին պատմեց նաև Բաթումիում գործող Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի և նրա գործունեության ուղղությունների մասին, խոսեց ազգային մշակույթի, ավանդույթների, սովորությունների մասին, նաև այն մասշտաբային փառատոների, մրցույթների, գեղարվեստական միջոցառումների մասին, որ պարբերաբար տեղի են ունենում եկեղեցում և նրա կրթամշակութային կենտրոնում:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Հայոց եկեղեցու հովվին ընդունելության և տեղեկատվություն հաղորդելու համար:

Այցն իրականացվել էր «Ազատ լրագրողների տուն» նախագծի շրջանակներում «Միջմշակութային ինտեգրում Աճարիայում» կարգախոսով , որը կյանքի է կոչվում «Բաց հասարակություն – Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ: