1

fb you od

«Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք» ցուցահանդեսը հանգրվանեց Բաթումիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի դեկտեմբերի 16-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում  կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագին ներկա էին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Ջինիշյան հիմնադրամի ներկայացուցիչները, թեմակալ առաջնորդին ուղեկցող պատվիրակության անդամները:
Հընթացս Սբ. Պատարագի Տեր Վազգեն եպիսկոպոսը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա DSC 1071խորհրդի մասին, կարևորեց հավատացյալների մասնակցությունը Հայոց Եկեղեցու ծիսական արարողություններին: Սրբազանը օրհնեց եկեղեցուն նվիրած նկարները, որպես  սրբապատկերներ զարդարելու են Սուրբ Փրկիչ եկեղեցին:  
Հավարտ Սբ. Պատարագի, հյուրերը  տեղափոխվեցին  Վիրահայոց թեմի Բաթումի Ալ. Մանթաշյանց կենտրոն՝ մասնակցելու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսի բացմանը:
Լայնահուն ներկապնակով ճանաչված նկարչուհին գործվածքի վրա կատարած մանրանկարչությամբ, ներկայացրել էր Աստծու որդու կյանքը՝ նրա ծննդյան ավետիսից  մինչև Երկինք համարձումը, ինչը եղել է նաև Սուսաննա Մկրտչյան քրիստոնյայի մեծ Պահքը: DSC 1086Թբիլիսիում, Ախալքալաքում, Նինոծմինդայում ցուցադրվելուց հետո սույն ցուցահանդեսի հանգրվանը այս անգամ  ծովափնյա այս քաղաքն էր:
Ցուցահանդեսը բացեց Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության և Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քհն. Գումբալյանը, արժևորեց ճանաչված նկարչուհու արվեստին բաթումահայությանը նույնպես հաղորդակից դարձնելու նպատակը:   
Յուրահատուկ մտահղացմամբ արվեստի այս գործերի մասին խոսք ասացին  հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Ջինիշյան հիմնադրամի Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը:
Վերջում շնորհաշատ արվեստագետը երախտագիտություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին՝ իր աշխատանքները թեմի տարբեր քաղաքներում ցուցադրելուն աջակցության համար:
Ցուցահանդեսը օրհնության և գնահատանքի խոսքով ամփոփեց թեմակալ առաջնորդը: DSC 1168Վազգեն Սրբազան արժևորեց  Սուսաննա Մկրտչյանի գործունեությունը ,ով ոչ միայն ստեղծում է արվեստի գործեր, այլև  արդեն 4 տասնամյակ կրթում և գեղագիտական դաստիարակություն է տալիս աճող սերնդին, սովորեցնում նրանց արվեստի և արհեստի տարբեր տեսակներ: Թեմակալ առաջնորդը հայտարարեց, որ  ցուցահանդեսը նվիրվում է Ամանորի և Սուրբ Ծննդի տոներին:
Այս ցուցահանդեսով ավարտվեցին Վազգեն Սրբազանի երկօրյա առաջնորդական այցը Աջարիա, հանդիպումները տեղի հայ համայնքների հետ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)