1

fb you od

Վիրահայոց թեմի Թբիլիսիի կենտրոններում սկսվեցին նախապատրաստական դասընթացները PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12019 թվականի մարտի 27-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ հանդիպում54515340 Թբիլիսիի բուհերում 1+4 ծրագրով սովորող նախապատրաստական կուրսի ուսանողների հետ:
Հանդիպումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը: Բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը ողջունեց ներկաներին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը և արձանագրեց այն ուշադրությունը և աջակցությունը, որ 55576306ցուցաբերում է թեմը Թբիլիսիի տարբեր բուհերում սովորողների նկատմամբ: Բաժնի տնօրենը արժևորեց Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի սոցիալական քաղաքականության և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Հարություն Մալխասյանի և Ստեփան Էվաջյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող կամավորական հավելյալ դասընթացները:   Ելնելով դասընթացների դրական նպատակից և ուսանողների դրսևորած  56306676ակտիվությունից, բանախոսը նշեց, որ դասընթացներն ընդարձակվելով  ընթանալու են ինչպես «Հայարտուն», այնպես էլ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի անվան կենտրոնում:
Դասընթացի ծրագրում նախատեսված են   մաթեմատիկայից պարապմունքներ, որոնք կօգնեն ապագա ծրագրավորողներին և տնտեսագետներին: 55853667Ամեն շաբաթ կանցկացվեն մասնագիտական տեղեկատվական հանդիպումներ, ինչի արդյունքում 1+4 ծրագրով ընդունված ուսանողները պատրաստ կլինեն առաջին կուրս փոխադրվելուն և մասնագիտական առարկաները վրացերեն հանձնելուն: Շարունակվելու են աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի դասերը քաղաքացիական դաստիարակությունից և ընդհանուր ունակություններից:
Հաջորդ օրը, մարտի 28-ին, Թեմի «Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոս» կենտրոնում կայացավ առաջին պարապմունքը: Դասընթացներից բացի նախատեսվում են տարբեր հանդիպումներ, ֆիլմի դիտում, թեմաների  քննարկումներ, խաղ-մրցույթներ, վիկտորինաներ և այլն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)