1

fb you od

Ավետման տոնը նշվեց Վիրահայոց թեմի « Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2019 թվականի ապրիլի 7-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես 56611685Թումանյանի տուն» կենտրոնը արտակարգ փայլ էր ստացել: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի, էքսկուրսավար Գոհար Մխիթարյանի և կենտրոնի կամավոր երիտասարդների կազմակերպմամբ, Ավետման տոնի կապակցությամբ տոնական սեղանի շուրջ էին հավաքվել համայնքային և թեմական կյանքի ճանաչված և նվիրական թբիլիսահայ տիկնայք:
Հավաքին իրենց պատվավոր ներկայությունն էին բերել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն 56835640Սադոյանի տիկին Մերի Սադոյանը և Վրաստանում ՀՀ հյուպատոս Մարինա Խաչատրյանը, ինչպես նաև հյուրեր Հայաստանից:
Ամենայն հայոց բանաստեղծի նախկին բնակարանում վերստին թևածում էր թումանյանական հյուրընկալ և հյուրասեր տան շունչը, ներկաներին ներշնչելով սիրո, հայրենասիրության, ազգասիրության և բարեկամության այն վեհ զգացմունքները, որով հագեցած է այս կենտրոնը:
Ավետման տոնի կապակցությամբ 56924821ներկաներին փոխանցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի շնորհավորանքները և բարեմաղթանքները: Տիկին Մերի Սադոյանը թբիլիսահայ տիկնանց փոխանցեց պարոն Սադոյանի գողտրիկ նվերները:
Ու ծայր առավ Թումանյանի հարկի տակ հայոց տիկնանց ուրախ երգն ու արտասանությունը, կատակն ու զվարճալի խաղը: Ավետման օրը Հովհաննես Թումանյանի տուն կենտրոնում դարձավ հիրավի տոնական՝ թբիլիսահայ տիկնանց պարգևելով գեղեցկության և մայրության օրվա բերկրանքը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)