1

fb you od

Տոնական երթ՝ նվիրված Սուրբ Սարգիս զորավարի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

423396 149833325133488 745496359 n

Հայ հավատացյալ ժողովրդի նվիրական տոներից է Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը: Սուրբ Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է եւ պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան) տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ն.Ս.Օ. Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Համընդհանուր սիրված եկեղեցական եւ ժողովրդական այս տոնը մեծ շուքով նշվեց նաեւ Վիրահայոց Թեմում:

Փետրվարի 3-ին, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց նախատոնակի արարողություն, որին ներկա էին համայնքային ներկայացուցիչները, Վրաստանի հայ Եկեղեցասեր Երիտասարդաց

403247 149833031800184 821365661 n

Միության անդամները, հավատացյալներ: Երիտասարդների օրհնությունից հետո հավատացյալների մեծաթիվ թափորը հոգեւոր դասի՝ Տեր Սամվել քահանա Թորոսյանի, Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի առաջնորդությամբ, Սուրբ Սարգսի տոնը ավետող նկարներով եւ ցուցապաստառներով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աշխատակիցներ Լեւոն Չիդիլյանի, Միքայել Ավագյանի եւ այլոց մասնակցությամբ շարժվեց դեպի Թբիլիսիի Սուրբ Սարգիս Զորավարի անվան խոնարհված եկեղեցի: Աղոթքի արարողությունից հետո թափորը շարժվեց դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց «Խաղաղական եւ հանգստյան» ժամերգություն:

Սուրբ Սարգիս Զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Հավատարիմ նվիրական ավանդույթին, եկեղեցում երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ, քանզի Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն ու սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ամենազոր Արարչի օրհնությունը ստացած եւ Սուրբ Սարգսի շնորհով խանդավառված հավատացյալները վերադարձան տները: