Ընդհանրական մկրտություն Մառնեուլի շրջանի Դամիա գյուղում |
Մառնեուլի շրջանի հայ համայնքներում օր-օրի նոր շունչ է ստանում հոգեւոր կյանքը: Տեղի բնակչության սերը եւ նվիրվածությունը հայ եկեղեցուն եւ քրիստոնյա հավատքին աշխուժություն է ապրում հատկապես տեղում քահանա ունենալուց հետո: Համախմբված Մառնեուլի հայ համայնքների հոգեւոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանի շուրջը, շրջանի բնակչությունը առանձնահատուկ ոգեւորությամբ կատարում է հայ քրիստոնյա հավատքի կանոնակարգերն ու ծեսերը, հավատարիմ իր նախնյաց հավատքին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն: տարիքի 36 բնակիչներ այդ օրը օծվեցին սուրբ մյուռոնով, ստանալով հոգեւոր մկրտության քրիստոնեական շնորհները: Մկրտվողների կնքահայր դառնալու պատվին արժանացավ Կարմիր գյուղի բնակիչ Արտյոմ Դանդալյանը: |