1

fb you od

Վիրահայոց համայնքում շարունակվում են սիրիահայերի օգնության նպատակով բարեգործական միջոցառումները PDF Տպել Էլ.փոստ

841035 322801731169979 1093851754 o

Թբիլիսիում շարունակվում են հայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» շարքից կազմակերպվող բարեգործական միջոցառումները: Հունվարի 29-ին Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացավ դասական երաժշտության համերգ, որին սիրով իրենց մասնակցությունն էին բերել տարբեր ազգության պատկանող երգ-երաժշտության վարպետ կատարողներ:

Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը,

290703 322802007836618 1402302858 o

Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, համայնքային կառույցների պաշտոնեության և հասարակայնության ներկայացուցիչներ:

Համերգը սկսվեց մարտական գործողությունների հետևանքով ռմբակոծությունների ենթարկված Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասի ներկա իրավիճակն արտացոլող կադրերի ցուցադրմամբ, որն ուղեկցվում էր կիթառի մելամաղձոտ նվագով:

Հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացան միջազգային մրցույթների հաղթող և «Գրան պրի » մրցանակի դափնեկիրներ Նաթիա Մդինարաձեի, Ռեգինա և Քրիստինե Մեհրաբովաների, Լիզի Ռամիշվիլիի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Եսայի Աբովյանի , Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի դերասանուհի Իրինա Թաբորիձեի,Վրաստանի ֆիլհարմոնիայի մեներգչուհի Սվետլանա Տատոևայի, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Ինալ Ջիոևի, Անրի Մեհրաբովի և այլոց վարպետ կատարումները:

Բարեգործական համերգին մասնակցության համար միջոցառումների կազմկոմիտեն շնորհակալագրեր հանձնեց համերգի բոլոր մասնակիցներին: Տոմսերի վաճառքից մուտք գործած գումարը կփոխանցվի «Սիրիահայերի օգնության հիմնադրամ»: