1

fb you od

«Բարիսամարացիների» նվերները Թբիլիսիի թիվ 202 դպրոցի սաներին PDF Տպել Էլ.փոստ

539280 333914303392055 552153439 n

Փետրվարի 15-ին, Թբիլիսիի թիվ 202 հանրային դպրոց (տնօրեն՝ Խաթունա Ճալաղոնիա) այցելեցին «Վրացական երազանք» կուսակցության անդամներ Ջումբեր Ախվլեդիանին, Մարինա Դավիթուրիանին, Գոգա Էլիբեկովը, «Բարի սամարացի» Վրաստանի կազմակերպության փոխհամակարգող Կարեն Երիցյանը, Վրաստանի Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ ԵկեղեցուՎիրահայոց Թեմի

ներկայացուցիչներ Վալերի Բադալյանը և Ռոդիոն Սահակյանը: Հյուրերը իրենց հետ բերել էին «Բարի Սամարացի» կազմակերպության նվերները:

Դպրոցը, որն ունի կույրերի մասնագիտացված գիշերօթիկ դպրոցի կարգավիճակը, ի պատիվ հյուրերի կազմակերպել էր գեղեցիկ համերգ, որին մասնակցում էին դպրոցի երգչախումբը, ժողովրդական նվագարանների խմբակը և անհատ կատարողներ: Իրենց վարպետ կատարումներով հյուրերին հիացրեցին դպրոցի սաներ միջազգային փառատոների մասնակիցներ և դափնեկիրներ Մերի Պապունաշվիլին և Աննա Սիխաշվիլին, Գիորգի Մոկբանիանին, Մաիկո Կուցիան, Նիկա Ծիկլաուրին և այլոք:

Դպրոցի բոլոր սաները ստացան «Բարի սամարացի» կազմակերպության նվերները:

Վիրահայոց թեմի մամլո դիվան