1

fb you od

Ծաղկազարդի տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

886667 351351074981711 148892378 o

Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը:

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով»:

Մարտի 24-ին Ծաղկազարդի տոնը հանդիսավորապես նշանավորվեց նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում: Ծաղկազարդի տոնին, առավոտյան ժամերգությունից հետո հանդիսապետությամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Սրբազան Հոր կողմից կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև օրվա խորհրդի մասին հավուր պատշաճի քարոզ ասաց Տեր Վազգեն եպիսկոպոսը և օրհնեց ուռենու դալար ճյուղերը:

Հընթաց երեկոյան ժամերգության, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց Դռնբացեքի կարգ, որի խորհուրդը հետևյալն է. Երկնքի և ժողովրդի միջև փակ են դրախտի դռները և «Զողորմութեան քո զդուռն» շարականի ներքո Տիրոջից հայցում ենք, որ մեր առջև բացվեն Տիրոջ արքայության դռները»: Սրբազան Հայրը քարոզ ասաց օրվա խորհրդի մասին: Հավատացյալները Սուրբ հոգով մխիթարված պատրաստվեցին դիմավորելու Ավագ Շաբաթը:

Վիրահայոց Թեմի բոլոր գործող եկեղեցիներում, որոնք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությսմբ, անցել են եկեղեցական տոների նոր Օրացույցին, մարտի 24-ին հանդիսավորապես տոնեցին Ծաղկազարդի տոնը: