1

fb you od

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի և խավարման կարգ PDF Տպել Էլ.փոստ

579645 353713018078850 2000338040 n

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի և խավարման կարգ Մարտի 28-ին, Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան Վիըրահայոց Թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ:

483677 353712838078868 2004707919 n

Պատարագիչն էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Այնուհետև Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավատացյալներին քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Երեկոյան ժամերգությունից հետո Եկեղեցում կատարվեց Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Հայ Եկեղեցում Տիրոջ այս օրինակով, շարականների երգեցողության ներքո, եկեղեցու խորանին ծնկաչոք լվաց տասներկու մանուկների ոտքերը և օծեց օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվեց Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Վիրահայոց Թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանի գլխավորությամբ կատարվող Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցրեցին Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի եկեղեցիներում Ավագ Հինգշաբթի օրը մատուցվեց Սբ. Պատարագ և կատարվեց Ոտնլվայի և խավարման կարգ: