1

fb you od

Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին էր նվիրված «Արս-Լունգա» դուետի մենահամերգը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

522006 364121317038020 719761969 n

Ապրիլի 19-ին Թբիլիսիի »Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցի մեծ դահլիճում կայացավ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված “Արս Լունգա» դուետի մենահամերգը, որը կազմակերպել էին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը և Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Համերգին ներկա էին Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների քաղաքական և հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորներ, Թբիլիսիի հայ մտավորականության և հասարակայնության ներկայացուցիչներ:

«Արս Լունգա » դուետը Արամ Թալալյանի (թավջութակ) և Ջուլիետա Վարդանյանի (դաշնամուր) կազմով իր ստեղծման օրից ակտիվորեն ընդգրկված է Հայաստանի երաժշտական կյանքին, հրավերներ է ունեցել հեղինակավոր արտերկրյա երաժշտական կազմակերպություններից, մասնակցել միջազգային մրցույթների և փառատոների: :

Բացելով միջոցառումը Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև խոսքը փոխանցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես.Մանուկյանին, ով երախտագիտություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, ովքեր ընդունել են Հայոց մեծ Եղեռնը և հորդորեց շարունակել համազգային պայքարը միջազգային ասպարեզում սույն ոճրագործության ճանաչման և դատապարտման համար:

Պահանջատիրոջ իրավունքով Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու համար պայքարը շարունակելուն էր ուղղված Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի ելույթը:

Դահլիճում ստեղծված մթնոլորտը միանգամայն համահունչ էր «Արս Լունգա» դուետի մենահամերգին:ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի և միջազգային մրցույթների և փառատոների մասնակից Ջուլիետա Վարդանյանի բարձրարվեստ կատարմամբ հնչեցին Ռոբերտ Շումանի, Սուլխան Ցինցաձեի, Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց ստեծագործությունները:

Վերջում իր օրհնությունը բաշխելով ներկաներին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հիշեց հայոց ցեղասպանության զոհերին, ընդգծելով, որ նմանատիպ հիշատակի համերգները հայի խոնարհումն է զոհերի հիշատակի առջև: «Ապրիլի 24-ը հայությանը միավորող մեծագույն գործոն է: Պահանջատիրության զգացումը, որ գեների միջոցով փոխանցվում է սերունդներին, հայության ապրելու առհավատչյան է և արդարության հաղթանակի գրավականը»,-հավելեց Վիրահայոց թեմի Առաջնորդը: Սրբազան Հայրը երախտագիտության խոսքեր ուղղեց հանրահռչակ «Արս Լունգա » դուետին՝ հիշատակի համերգին մասնակցության համար, իր գնահատանքը և օրհնությունը բերեց կազմակերպիչներին, հովանավորներին և մասնակիցներին:

Վիրահայոց համայնքում շարունակվում են Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: