1

fb you od

Ջովանի Վեփխվաձեի գրքի շնորհանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

jjjj

Սույն թվականի մայիսի 5-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վրաց գեղանկարչության ճանաչված դեմք, դիմանկարի մեծ վարպետ Ջովանի Վեփխվաձեի ստեղծագործական երեկոն: Հանրահայտ նկարչի կտավները վաղուց են ծանոթ թբիլիսահայ արվեստասեր հասարակայնությանը: Նա շատ անգամ է ցուցադրվել վիրահայոց մշակույթի տանը տարբեր թեմաներով կազմակերպված ցուցահանդեսներին:

Այս անգամ Վեփխվաձե նկարիչը հայ հանդիսատեսին ներկայացավ ոչ միայն իր դիմանկարներով, այլև պատմվածքների երկրորդ գրքով:

Բացելով շնորհանդեսը, միջոցառման նախաձեռնող Արտյոմ Կիրակոզովը Ջովանի Վեփխվաձեին արժևորեց որպես մի հեղինակի, ում գրչով ընթերցողին են հասել պարզ ու շիտակ, համով-հոտով, ծիծաղով ու լացով ստեղծված նրա պատմվածքները:

«Ջովանին պատմում է» գրքի շնորհանդեսին, որտեղ հեղինակը կիսվել է իր կյանքի անմոռանալի դեպքերի, հույզերի, տպավորություններով, ներկա էին հայ, ռուս, վրացի ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ, Ջովանի Վեփխվաձե նկարիչ-գրողին ճանաչողներ և գնահատողներ:

Ողջունելով Ջովանի Վեփխվաձեին գրքի շնորհանդեսի և դիմանկարային աշխատանքների ցուցահանդեսի կապակցությամբ, բոլոր ելույթ ունեցողները՝ խմբագիր Բորիս Գալուստովը, բանաստեղծ Նիկոլայ Գիժիմկրելին, գրքի ներածականի հեղինակ Եգոր Ամզոևը և մյուսները արժևորեցին մարդկային հարաբերությունների այն ջերմությունը, որ պատմվածքների միջոցով հաղորդել է Վեփխվաձե ստեղծագործողը և այն գործունեությունը, որն իրականացվում է «Հայարտուն» կենտրոնում:

Իր օրհնությունը բաշխելով ներկա գտնվողներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ջովանի Վեփխվաձեին գնահատեց որպես համամարդկային մարդ, բարի և լավ քրիստոնյա և դա անվանեց այս ստեղծագործող մարդու ամենամեծ շնորհը,-եզրափակեց թեմակալ առաջնորդը:

Շնորհանդեսի ժամանակ Վեփխվաձեի պատմվածքների գեղարվեստական ընթերցանությամբ հանդես եկան Վրաստանի վաստակավոր դերասան Ռոբերտ Հովհաննիսյանը և բանաստեղծ Գարի Ղալամքարովը:

 

www.facebook.com/media/set/?set=a.371747726275379.1073741902.113192792130875&type=3