1

fb you od

Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված գոհաբանական մաղթանք PDF Տպել Էլ.փոստ

a-h

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տոնին նվիրված հանրապետական մաղթանք կայացավ Վիրահայոց թեմի Սամցխե -Ջավախքի, Բաթումի եկեղեցիներում: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց տոնական հանրապետական մաղթանք, որին ներկա էին եկեղեցու հոգևոր դասը, առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցներ,

վիրահայոց համայնքային ներկայացուցիչներ, ծնողներ, հավատացյալներ: Հանրապետական մաղթանքի արարողությանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը:

Հանդիսավոր արարողության ավարտին Թեմակալ առաջնորդն իր շնորհավորական խոսքն ուղղեց ներկաներին, ընգդծելով , որ գեղեցիկ այս տոնը առանձնապես սրտամոտ է վիրահայությանը, քանզի Հայաստանի Հանրապետության Հռչակագիրը ստորագրվել է քաղաքամայր Թբիլիսիում:

Սրբազան Հայրը ոգեկոչելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ջավախք աշխարհի Սաթխայի հերոսամարտերը, զոհված ազատամարտիկների հիշատակը՝ Հայաստանի Հանրապետության հռչակումն անվանեց մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու կամքի դրսևորում, որն իրականացավ դարավոր պայքարով և հազարավորների արյան գնով:

Թեմակալ Առաջնորդը իր մաղթանքում աղոթք բարձրացրեց առ Աստված Հայաստանի Հանրապետության, Արցախի, աշխարհասփյուռ հայության բարեկեցության, խաղաղության պահպանման, հայ-վրացական բարեկամության խորացման աղերսով: