1

fb you od

Տոնական հանդիսություններ՝ նվիրված Վրաստանի անկախության և Հայաստանի առաջին Հանրապետության օրերին PDF Տպել Էլ.փոստ

b-a

2013 թվականի մայիսի 31-ին քաղաք Բաթումի «Եդեմ» ակումբում կայացավ երեկո՝ նվիրված Վրաստանի Անկախության և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրերին: Երեկոն նախաձեռնել և կազմակերպել էր Աջարիայի հայերի միությունը՝ Բաթումի

քաղաքապետարանի աջակցությամբ: Երեկոյին ներկա էին Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատեսության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը, Բաթումի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն, Աջարիայի խորհրդարանի պատգամավորներ, Մեծ Համաշխարհային պատերազմի մասնակիցներ , վետերաններ և ուրիշներ:

Երեկոն օրհնեց և ներկաներին շնորհավորեց Աջարիայի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Արարատ Գումբալյանը: Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը ներկաներին շնորհավորեց Վրաստանի Անկախության և Հայաստանի Առաջին Հանրապետության տոների կապակցությամբ: Նա ներկայացրեց նաև Աջարիայի հայ համայնքի կազմավորման 20-ամյակի նշանավորման հետ կապված նախապատրաստական աշխատանքների մասին:

Տոնական համերգին մասնակցեցին Աջարիայի երգի-պարի պետական համույթը, «Բաթումի» վոկալ-գործիքային համույթը, «Պլատինա» շոու-բալետը, Աջարիայի լատինա-ամերիկյան պարերի ասոցիացիան և «Էլիտա» համույթը: