1

fb you od

Հունիսի մեկին Ջավախքում եռակի տոն էր PDF Տպել Էլ.փոստ

ax

Ջավախքում հանդիսավորությամբ նշեցին՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու, երեխաների միջազգային պաշտպանության և 1918-ի Սաթխայի հերոսամարտի օրը:

Հունիսի 1-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ նվիրված՝

Սբ. Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի հիշատակությանը: Պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր:

Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ՝ Հայր Բաբգէն աբեղա Սալբիյանը հավատավոր ժողովրդին շնորհավորեց տոնի առթիվ և պատգամեց ամուր մնալ քրիստոնեական հավատքի մեջ:

«Անի» համույթի սաները պարային գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու բակում: Երաժշտական կատարումներով հանդես եկան Սուրբ Խաչ Եկեղեցու երգչախմբի սաները:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել երեխաների համար: Մանուկներին այցելեցին իրենց սիրած հեքիաթների հերոսները, պարգևելով երջանիկ ժպիտներ: Չնայած անձրևային եղանակին, Սուրբ Խաչ Եկեղեցու բակը լեցուն էր մանուկներով:

Ջավախքի հոգևոր առաջնորդ Հայր Բաբգէնն իր պատգամը բերեց երեխաներին. «Աստվածաշնչից մենք գիտենք, թե ինչքան ջերմություն ու սեր է տածում Տեր Հիսուսը բոլոր մանուկների հանդեպ»: Հայր Սուրբը մասնավոր աղոթք բարձրացրեց մանուկների համար՝ Տիրոջից հայցելով քաջ առողջություն, անաղարտ ու բարեկեցիկ մանկություն, արժանավայել ու գիտակից կյանք:

Ջավախքի Դիլիսկա գյուղի Եկեղեցին ևս լեփ-լեցուն էր փոքրիկներով: Գյուղի հոգևոր հովիվ Տեր Տիրգրան քահանա Մխիթարյանի նախաձեռնությամբ և եկեղեցու խաչ քավորի հովանավորությամբ, երեխաներին բաժանվեցին փուչիկներ և պաղպաղակներ, իսկ ներկաներին բաժանվեցին Ամենայն Հայոց Հայրապետի դիմանկարները՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից: Եկեղեցում պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկան Գյումրիի քաղաքապետարանի պիոներ պալատի «Անի» պարային համույթի սաները՝ աջակցությամբ Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարության: Նշենք, որ նման միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան առաջին անցամ անցկացվեց Դիլիսկա գյուղում:

Նինոծմինդայի Սաթխա գյուղում ևս օրը տոնական էր: Գյուղի Եկեղեցում մատուցվեց սգո պատարագ, նվիրված 1918-ի Սաթխայի հերոսամարտի անմեղ նահատակներին: Պատարագիչը Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանն էր: Պատարագին ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը, ինչպես նաև բարձրաստիճան հուրեր Հայաստանից և Վրաստանից:

Պատարագի ավարտին Ջավախքի փոխանորդը դիմելով Եկեղեցում հավաքվածներին ասաց. «Սաթխայի հերոսամարտը դասվում է Վանի, Սասունի ինքնապաշտպանության մարտերի շարքին: Հպարտ ենք քաջ սաթխացիներով, որ կարողացան իրենց կյանքի գնով փրկել հազարավոր մարդկանց կյանք: Սաթխան Ջավախքի այն սակավաթիվ գյուղերից մեկն է, որը խիզախորեն դիմադրեց թշնամուն և կարողացավ կասեցնել թուրքերի առաջխաղացումը»:

Սաթխայի հերոսամարտին նվիրված հանդիսավոր միջոցառումները անցկացվում են Սանոսյան ընտանիքի անմիջական աջակցությամբ և օժանդակությամբ: